Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


Հայ հայտնիների երեխաները՝ Blognews-ի ամանորյա հեքիաթային ֆոտոշարքում

LIFE
Exclusive
Ամանորյա հեքիաթն ամենաիրականն ընկալում են երեխաները՝ Ձմեռ պապի գոյության հավատով, գիշերվա կախարդանքի սպասումով ու իրենց երազանքի հետևից համառորեն գնալով։ Տոնական խառնաշփոթի մեջ յուրաքանչյուրիս մի քիչ հեքիաթ է պակասում, որը BlogNews-ը որոշեց լրացնել երեխաների օգնությամբ:) Մեր ամանորյա նախագծի շրջանակներում հայտնիների փոքրիկներին նկարահանել ենք Ձմեռ պապի և նրա օգնական-թոռնուհու կարգավիճակով։
Արմուշի որդու՝ Դանիի ձյունանուշը Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր աղջիկը՝ Յանան է։ Փոքրիկները վաղեմի ընկերներ են՝ Դանին Յանային վերաբերում է որպես փոքրիկ քույրիկի, ինչն ավելի հեշտացրեց նկարահանումները։) Արմուշի փոքր տղային՝ 5 ամսական Էդուարդին, ևս նկարահանեցինք նրանց հետ՝ դնելով նվերի տուփիկի մեջ։ Պարզվեց՝ Էդուարդը բավականին խելոք և արտիստիկ փոքրիկ է։) Մինչ նկարահանումների ավարտը նա շատ հանգիստ էր և միայն նկարահանումներն ավարտելուց հետո սկսեց դժգոհություն արտահայտել, որ քունը տանում է։)
Դանին և Յանան արդեն գրել են նամակ ձմեռ պապիկին, Դանին նրանից ուզել է սքեյթբորդ, iphone 6, շախմատ և խաղալիքներ՝ փոքրիկ եղբոր համար, իսկ Յանան աղջկական պարագաներ է ուզել՝ շպարի միջոցներ, զարդատուփ և օղեր։
      
 
Լուսինե և Իրինա Թովմասյանների դուստրերը՝ Արիանան և Մարիան, հասակակիցներ են, նրանց տարիքակիցն է նաև Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի որդին՝ Մոնթեն։ Նկարահանման ժամանակ փոքրիկ չարաճճիները վազվզում էին ամբողջ տարածքով։) Իրինայի դուստրն ամենաանհանգիստն էր, նա գրեթե չմնաց նստած, սակայն մայրիկի պատիվը բարձր պահեց ու լավ լուսանկարներ ունեցավ:) Լուսինեի դուստրը ևս շատ շարժուն էր, սակայն նրան տոնածառի մոտ պահելը համեմատաբար ավելի հեշտ էր, իսկ ահա փոքրիկ Մոնթեն շատ խելոք էր, սակայն  նրանից էլ ժպիտ կորզելն էր բավականին բարդ։ Մի կադր ժպիտ որսալու համար բոլորով երգեցինք, պարեցինք ու նույնիսկ մուլտ միացրեցինք։)
         
Արամ MP3-ի որդուն՝ Առնոյին և Գարիկի դստերը՝ Ամելիին, միասին նկարահանեցինք։ Ամելիին վստահվել էր էլֆի դերը, սակայն տոնածառ զարդարելու գործը նրան այնքան էլ չհետաքրքրեց:) Նա բավականին աշխույժ էր, շարունակ այս ու այն կողմ էր վազվզում, փոքրիկին գրավել էր գեղեցիկ մոմակալը, որից այն կողմ գնալ, ուղղակի չէր համաձայնում։) Ամելիից ժպիտ կորզելու համար մայրիկը՝ Մարիաննան, ամբողջ ընթացքում երգում էր։ Առնոն ավելի պատրաստակամ էր նկարվելու։ Ամանորի գիշերն Առնոն Ձմեռ պապիկից իր սպասելիքներն ունի. նա զորք է ուզել և դինոզավր՝ հեռակառավարման վահանակով: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե դրանից հետո նրանց տանն ինչ է կատարվելու:) Իսկ Ամելին Ձմեռ պապիկից մեեեծ  Kinder ձվիկ է ուզել:)
         
Արմինկայի որդին՝ Ալեքսն ու Վիկա Մարտիրոսյանի դուստրը՝ Նանուլը,  ծանոթացան նկարահանման ժամանակ։ Պարզվում է՝ Նանուլն իրականում այնքան ակտիվ չէ, որքան կարելի է պատկերացնել։ Նա շատ ամաչկոտ էր ու այդպես էլ պաչիկ չարեց իր Ձմեռ պապիկին՝ Ալեքսին։) Թե՛ Ալեքսը, թե՛ Նանուլը, արդեն նամակ գրել են Ձմեռ պապիկին։ Նանուլն ուզել է իսկական դաշնամուր և իսկական ապերիկ:) Իսկ Ալեքսը՝ լեգո-կոնստրուկտոր:
    
 
Իրինա Թովմասյանի միջնեկ դստերը՝ Ալվինային լուսանկարեցինք Գոհար Հարությունյանի որդու՝ Մենուայի հետ։ Նրանք այնքա՜ն նման են իրար։) Ալյան և Մենուան ծանոթացան նկարահանման հրապարակում ու շատ արագ ընկերացան։ Կարծես թե, Ալյային շատ դուր եկավ խնդրանքը, որ պաչիկ անի Մենուային, նա ամբողջ ընթացքում այնպիսի՜ ջերմությամբ էր գրկում իր Ձմեռ պապիկին։) Ալյան Ձմեռ պապիկից տիկնիկ և շա՜տ կոնֆետներ է ուզել, իսկ Մենուան նվեր կստանա Ձմեռ պապիկի ցանկությամբ:
          
Մենչի երեխաները՝ զույգ քույր ու եղբայր Մարիան և Աշոտը, նկարահանվեցին մեծ ոգևորությամբ: Մարիան շատ է սիրում լուսանկարվել, Աշոտն այս ամենից շուտ հոգնեց, բայց քույրիկին հուսախաբ չարեց ու շարունակեց լուսանկարվել:) Մարիան ու Աշոտը Ձմեռ պապիկին գրել են իրենց նամակներն ու սպասում են նրան Ամանորի գիշերը, Մարիան իր տիկնիկի համար սայլակ է ուզել, Աշոտը՝ լեգո:
   
Փոքրիկ փոթորիկ. միայն այսպես կարող եմ բնորոշել Սարգիս և Մանո Գրիգորյանների ավագ դստերը՝ Էվային, ով իր Ձմեռ պապին՝ Գրիգոր Դանիելյանի ու Հռիփսիմե Ելինյանի որդուն՝  Ալբերտոյին էլ «բմբլահան» արեց։) Էվան և Ալբերտոն ևս վաղեմի ընկերներ են, ինչն ավելի օգնեց նկարահանման ընթացքին։ Նրանք միասին երգեցին, պարեցին ու լուսանկարվեցին: Էվան ու Յանան Ձմեռ պապիկից ուզել են միևնյուն նվերը՝ աղջկական պարագաներ՝ շպարի միջոցներ, զարդատուփ և օղեր, իսկ Ալբերտոն՝ Minecraft լեգո:
       
Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Նկարահանումներն  արվել են Avenue des Fleurs-ում
Զգեստները՝  Koshtoyan fashion-ի և Mothercare-ի
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season