Ռոզա Ծառուկյանը գլխավոր դատախազություն չի հրավիրվել. Իվետա Տոնոյան
SOCIETYԳագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, գլխավոր դատախազություն չի հրավիրվել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա հորդորեց ԶԼՄ-ներին զերծ մնալ Ծառուկյան ընտանիքի անունը շահարկելուց:
Ինչ վերաբերում է Ռոզա Ծառուկյանի ամուսնուն դատախազություն հրավիրելուն, Տոնոյանն ասաց, որ Կարապետ Գուլոյանի մասով կարող է պատասխանել վերջինիս փաստաբանը։
Հիշեցնենք, ըստ «Ազդարար»-ի՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



