Ֆիլիպիններում ոչնչացվել են 10 ենթադրյալ ահաբեկիչներ
INTERNATIONAL NEWSՖիլիպինյան բանակը ոչնչացրել է «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման 10 ենթադրյալ գրոհայինների։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի զինուժը։
Բախումը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, Պատիկուլ քաղաքի մերձակայքում, որտեղ գտնվել է ահաբեկիչների կենտրոնակայանը։ Մարտի ընթացքում մեկ զինծառայող է զոհվել, վեցը վիրավորվել են։ Կառավարական ուժերը խմբավորման պատանդառած գերիներին ազատելու գործողություն է իրականացնում։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք հարձակման պահին այդ ահաբեկիչների մոտ պատանդներ են եղել։
Սեպտեմբերի կեսերին անհայտ անձինք երկու կանադացիների, նորվեգացու եւ ֆիլիպինուհու են առեւանգել Սամալ կղզու հյուրանոցից։ Անվտանգության աշխատակիցները չէին կարողացլե դիմադրել։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



