Նրանք իրենց կյանքով են հատուցել բոլորիս աններելի սխալների և թեթևամտության համար. Ավետիք Չալաբյան
POLITICS«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
ՓԱՌՔ ՄԵՐ ՔԱՋԱՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Անցած պատերազմական գործողություններում թշնամու գերակշիռ ուժերի առաջխաղացումը կանգնեցրել են մեր հերոս զինվորները։ Մասնավորապես, բազմաթիվ ուղղություններում արդյունավետ աշխատել են մեր հրետանավորները, որոնք ծանր կորուստներ են պատճառել և հաճախ հետ են շպրտել առաջնագծում ճեղքում իրականացրած և առաջ շարժվող թշնամու հոծ ստորաբաժանումներին։ Շատերը կռվել են, գլխի վերևներում ունենալով անիծյալ Բայրաքթարները և Հարոպները, ամեն պահ զոհվելու վտանգի տակ, շատերն էլ իրենց կյանքով են հատուցել բոլորիս աններելի սխալների և թեթևամտության համար։
Խոնարհում եմ գլուխս ձեր առջև, քաջարի առյուծ տղերք, ողջ թե զոհված։ Ձեր սխրանքի համար բոլորս ձեր առաջ պարտք ունենք՝ պարք կանգնելու ձեր կողքին, ձեր թիկունքին, թե այսօր, թե ապագայում, և միասին կռելու մեր ապագա հաղթանակները։ Աստված պահապան լինի իր հայրենիքի համար կռվող բոլոր խիզախներին, և երկնային դրախտի դռները բացի հերոսաբար նահատակվածների առաջ։
Հավերժ փառք ձեզ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



