Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրե լի հայրենակիցներ,միասին գրեցինք ու միասին էլ փակում ենք մեր պատմության եւս մեկ էջը հաջորդին անցնելու վճռականությամբ, համոզված, որ այն ավելի լավն ու ավելի հաջողված է լինելու:

Անցնող տարին փորձության տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար, քաղաքական ու տնտեսական, խաղաղության ու ոգու փորձության տարի: Մենք արժանապատվորեն դիմակայեցինք այդ փորձություններին, դժվարությունները ընդունելով որպես գոտեպնդվելու, ավելի համախմբվելու եւ ավելի ակտիվ աշխատելու խթան: Դիմակայեցինք, ցավոք, նաեւ մեր խաղաղությունը պաշտպանող եւ անվտանգությունն ապահովող զինվորների կյանքի գնով: Նրանք ապրողներիս պարտավորեցնում են ավելի հանդուրժող ու բարյացկամ լինել միմյանց հանդեպ, ավելի հոգատար ու սրտացավ` հայրենիքի նկատմամբ, եւ այդ ամենն ամրապնդել նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով:

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով վերստին փաստեցինք, որ արցունքը եւ ցավը հիշողությանն ի պահ տված, մենք ձգտել ու հասել ենք, հասնում ենք ու հասնելու ենք այնպիսի արդյունքի, որը հաղթանակաբեր է մեզ եւ արցունքաբեր նրանց համար, ովքեր փորձում են ցավ ու վերք պատճառել մեզ:

Սիրելի հայրենակիցներ,

2016 թվականին լրանում է մեր անկախ պետականության 25-ամյակը: Հայաստանի խորհրդարանը կանգնած է այդ գործընթացի ակունքներում: Իսկ անցնող տարում խորհրդարանը` ի դեմս Ազգային ժողովի, վճռորոշ մասնակիցը դարձավ պետության կյանքում առանցքային եւս մեկ գործընթացի` Սահմանադրության փոփոխություններին: Հայաստանն անցնում է պետության կառավարման խորհրդարանական մոդելի:

2016 թվականը նախընտրական տարի է: Ընտրություններին նախորդող ժամանակաշրջանը ենթադրում է քաղաքական գործիչների ու ընտրողների ավելի ակտիվ երկխոսություն: Չափազանց կարեւոր ու անհրաժեշտ է, որ այն օգտակար ու արդյունավետ լինի պետության ու հասարակության համար:

Ոտք դնելով հերթական տարվա տիրույթ, մենք չպետք է մոռանանք, որ անկախությունը նվաճել ենք թանկ գնով, եւ այսօր մեր պարտքն է ակտիվորեն շարունակելու միջազգային ավելի մեծ կշիռ ունեցող, զարգացած պետության կառուցումը, որտեղ բարեկեցիկ ապրեն ու աշխատեն թե այսօր, թե վաղը: Դա լավագույն հարգանքի տուրքն է նրանց, ովքեր կերտեցին անկախությունը, ովքեր զոհվեցին հանուն դրա:

Սիրելի հայրենակիցներ,

Նոր տարվա շեմին մեր բարի մտքերն ու մաղթանքները կիսենք ոչ միայն մեր ընտանիքների, հարազատների ու մտերիմների, այլեւ այն մարդկանց հետ, ովքեր տարբեր հանգամանքների բերումով զրկված են ընտանեկան օջախից ու ընտանեկան ջերմությունից, ովքեր այս պահին ապահովում են մեր անվտանգությունն ուխաղաղությունը, ովքեր բարձր են պահում մեր պետության վարկը դրսում որպես խաղաղապահներ, մեր այն հայրենակիցների հետ, ովքեր ապրում կամ ժամանակավորապես գտնվում են արտերկրում:

Թող Ամանորի բարի տրամադրությունը ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում, իսկ ձեր օջախներում միշտ ջերմություն, սեր ու համերաշխություն տիրի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025