Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


ՄԱԿ-ում առանձին երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, որոնք որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան. ԱԳ նախարար

POLITICS

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Հայաստանի դիրքորոշումը հստակ է ու աներկբա, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլեւ նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին: ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության, ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել: Երեկ երեկոյան ես եւս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ պայմանավորվածություն է  ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնելով ՄԱԿ-ի ԱԽ նիստի մանրամասները, նշեց, որ սա թվով երկրորդ քննարկումն էր. «Երկու օր առաջ տեղի է ունեցել եւս մեկ քննարկում փակ ռեժիմում: Երկրորդը մեր պնդմամբ տեղի է ունեցել բաց ռեժիմում, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետեւել ՄԱԿ-ի ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին: Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց սա որեւէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարեւորությունը, որովհետեւ այնուամենայնիվ, ըստ էության,  միջազգային հանրությունը նույնիսկ առանց փաստաթղթի շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ:

Ես հիմա կթվարկեմ դրանք. Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը, մինչեւ ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է ագրեսիա տերմինը: Այսինքն շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Ավելին ասեմ, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաեւ ԼՂ հակամարտության,. Հիմնախնդրի մասին: Ըստ էության, չափազանցրած չեմ լինի, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից: Սա միջազգային հանրության դիրքավորումն է եւ մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,-ասաց նա:

ԱԳ նախարարը գնահատանքի խոսքեր ասաց այն երկրների հասցեին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի եւ ագրեսիայի թիրախի միջեւ. «Բայց նաեւ պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների եւ երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, եւ թերեւս նաեւ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network