Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


2015-ի ամենաաղմկալի սկանդալների հնգյակը

LIFE

Այս տարի շոու-բիզնեսը հատկապես նշանակալի էր սկանդալներով, և մենք որոշեցինք ամենահիշված վեճերի յուրօրինակ հնգյակ կազմել։

Հակառեյթինգը սկսենք Ռուսաստանի ամբողջ շոու-բիզնեսը ցնծած՝ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի և նրա ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի միջև սկանդալից։ Վեց ամիս կողմերը մարտնչում էին միմյանց հետ, և, չնայած, ժառանգության հարցը վերջերս լուծվել էր՝ սկանդալների շարանը դեռ երկար կտևի, այսպես ասած, հակառակորդների միջև։

Կես տարվա ընթացքում հայտնի երգչուհու հայրը հայտնվեց հիվանդանոցում։ Նա սպառնում էր սպանել Շեպելևին, Դմիտրիին և նրա որդուն հետապնդում էին ինչ-որ մարդիկ, հեռուստահաղորդավարին իր հերթին մեղադրում էին այս «շոուն» բեմականացնելու և կնոջ փողերին տիրանալու մեջ։

Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Քլոե Քարդաշյանի և Լամար Օդոմի միջև սկանդալը։ Անցած տարի զույգը որոշել էր բաժանվել, սակայն Լամարը երեկույթ էր կազմակերպել անառականոցում, և կոկայինի մեծ չափաբաժնից բասկետբոլիստն ուշագնաց էր եղել։ Արդյունքում հայտնվել էր Լաս-Վեգասի հիվանդանոցում։ Այժմ Լամարը գտնվում է Լոս-Անջելեսի հիվանդանոցում (որտեղ Քիմը երեխա է ունեցել) և վերականգնողական բուժում է անցնում։

Ինչ վերաբերվում է Քլոեին՝ նա ամբողջ ժամանակ եղել է Լամարի կողքին մինչդեռ մարզիկը կոմայի մեջ էր։ Մամուլը գրում էր, որ զույգը հետ է վերցրել ամուսնալուծության բոլոր փաստաթղթերը, սակայն այդ փաստը հերքել է Քլոեն, որը հարցազրույցներից մեկում ասել է, որ սիրում է Լամարին, իսկ մյուսում՝ որ սիրավեպ է սկսել մեկ ուրիշի հետ։

Լամարն իր հերթին վռնդել է կնոջը հիվանդասենյակից, քանի որ վերջինս հասցրել է վիճել բասկետբոլիստի հոր հետ։

Երրորդ տեղում կրկին Քարդաշյան-Ջեններ աստղային ընտանիքից Քայլի Ջեններն է։ Երիտասարդ աղջիկը, որը բարձրաձայնել էր իր և ռեփեր  Tyga-ի հետ սիրավեպի մասին, վերջերս սկանդալ էր բարձրացրել։

Մինչ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը Քեդալ Ջենների հետ Ավստրալիայում էր, ռեփերը երեկույթի ժամանակ մի լավ զվարճացել էր աղջիկների հետ։ Tyga-ն իր երգում «պոռնիկ» և «դատարկամիտ» էր անվանել Քայլիին։ Արդյունքում Քայլին նրան գրողի ծոցն ուղարկեց՝ ասելով, որ նա անլուրջ տղա է։ 

Սակայն որոշ ժամանակ անց նրանց կրկին միասին են տեսել։ Ընկերներ են նրանք, թե սիրեկաններ՝ հստակ պատասխան ոչ մեկը չստացավ՝ նույնիսկ համբերատար Էլեն Դեջեներեսն իր շոուի ընթացքում։

Այս ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցնում Չարլի Շինը։ Այս սկանդալն ուղղակի պայթեցրեց համաշխարհային մամուլը, երբ բոլորն իմացան, որ դերասանը ՄԻԱՎ արակակիր է։

50 ամյա արտիստը «հրաբխի կենտրոնում» հայտնվեց, քանի որ պարզվեց, որ նա վաղուց է վարակված, և այդ ամենն իմանալով՝  պոռնոդերասանների և դերասանուհիների հետ անհավանական օրգիաներ էր կազմակերպել եւ միշտ չէ, որ պաշտպանվել էր։

Նրա մի քանի սիրուհիները դատի են տվել դերասանին։ Մյուսները մեղադրում են դերասանին, որ նրա պատճառով աշխատանքն են կորցրել։

Անգամ պարզվեց, որ Շինին շանտաժի են ենթարկել որոշ պոռնոաստղեր։

Այլ դերասանուհիներն էլ պատմել են կոկայինե երեկույթների և դերասանի տանը եղած խմբակային սեքսի  մասին։

Ինչպես դերասանն այս ամենի տակից դուրս կգա, պարզ չէ։ Սակայն, ըստ երևույթին, նա ստիպված կլինի բաժանվել իր բազմամիլիոնանոց ունեցվածքից։

Դե իսկ առաջին տեղում է հայուհի Քրիստին Ուզունյանը, որը Ջենիֆեր Գարներից փորձեց խլել Բեն Աֆլեքին։

Այս սկանդալը ապշեցրեց սկզբում հենց Ջենին, որը տեղյակ չէր, որ իր ամուսինը դավաճանում է իրենց երեք երեխաների դայակի հետ։ Պապարացիների միջոցով այս լուրն իմանալուց հետո Ջենը որոշեց ամուսնալուծվել, իսկ Քրիստինը մի տեսակ հարուստ տեսք ստացավ։ Բենը նրան թանկարժեք մեքենա գնեց, և աղջիկը դերասանի հաշվին ապրում էր մի շքեղ հյուրանոցում։ Նրան նույնպես առաջարկեցին պոռնոֆիլմում նկարահանվել։

Սակայն հետո ամեն բան հանդարտվեց։ Ջենն ու Բենը սկսեցին միասին գնալ հոգեբանի մոտ, և կարծես Ջենն ամուսնուն երկրորդ շանսը տվեց, իսկ Բենը սիրուհուն մի կլորիկ գումար տվեց, որպեսզի նա որքան հնարավոր է երկար բերանը փակ պահի։ Բայց  ինչ-որ բան մեզ հուշում է, որ այս պատմությունը դեռ շարունակություն է ունենալու...

NEWS.am STYLE

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026