Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Մեգանն անցանկալի հյուր կլիներ․ Չարլզ III-ը խնդրել է արքայազն Հարիին Եղիսաբեթ II-ի մահից առաջ միայնակ գալ Բալմորալ

INTERNATIONAL NEWS

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր կրտսեր որդուն՝ արքայազն Հարիին ասել է, որ Եղիսաբեթ II-ի մահից առաջ թագուհուն տեսակցելու համար կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ Բալմորալ գալը «սխալ կլիներ»։ Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին հղումով։

Պարբերականի հաղորդմամբ՝ Հարին արքայական ընտանիքի անդամներից առաջին է լքել շոտլանդական նստավայրն ու վերջինն էր, ով այնտեղ էր եկել թագուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից հետո։ Նշվում է, որ մահից առաջ Եղիսաբեթ II-ին տեսել են երեխաները՝ արքայազն Չարլզն ու արքայադուստր Աննան։

The Sun-ի տվյալներով՝ Հարին գտնվում էր Ֆրոգմոր-հաուսում՝ Վինձոր ամրոցից մեկ կիլոմետր հեռավոտության վրա գտնվող թագավորական նստավայրում, երբ Չարլզը զանգահարել է և զգուշացրել, որ Հարին տատիկին հրաժեշտ տալու համար Բալմորալ գնալիս Մեգանին իր հետ չբերի։

«Չարլզն ասաց, որ Մեգանը չպետք է Բալմորալում գտնվի այդ խորը վշտի պահին։ Նա հաղորդեց, որ Ուիլյամի կինը՝ Քեյթը, ևս չի գալու, իսկ հյուրերի թիվը սահմանափակվելու է միայն ամենամոտ հարազատներով։ Չարլզը հստակ հասկացրեց, որ Մեգանն այնտեղ  ցանկալի հյուր չի լինի», - պատմել է պարբերականի աղբյուրը։ Նշվում է, որ Հարին ու Մեգանը մտադիր էին միասին մեկնել Շոտլանդիա, սակայն հոր զանգից հետո Հարին համաձայնել է միայնակ գնալ։

Հաղորդվում է նաև, որ Հարիին հրաժարվել են տրամադրել թագավորական օդուժի ինքնաթիռը, որը Շոտլանդիա է հասցրել նրա եղբորը՝ արքայազն Ուիլյամին, ինչպես նաև արքայազն Էդվարդին ու արքայազն Էնդրյուին։ Պարբերականի պնդմամբ՝ Սասեքսի դուքսն ստիպված է եղել ինքնաթիռ փնտրել Շոտլանդիա մեկնելու համար, ինչի հետևանքով բավական շատ ժամանակ է կորցրել և  Բալմորալ է հասել միայն 19։52-ին՝ թագուհու մահվան մասին հայտարարության տարածումից մոտ մեկուկես ժամ անց։

The Sun-ի աղբյուրները նաև հավելել են, որ արքայազն Ուիլիամը Բալմորալից Վինձոր Հարիի հետ չի վերադարձել, ինչը հերթական անգամ փաստում է «նրանց հարաբերություններում սառնության առկայության» մասին։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կյանքից հեռացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում։ Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Եղիսաբեթ II-ը՝ Գեորգ VI թագավորի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրն է, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1936 թվականին, հոր գահ բարձրանալուց հետո, Եղիսաբեթը դարձավ բրիտանական թագի ժառանգորդը։ Նա կրթություն է ստացել տանը, իսկ 1945 թվականին ընդունվել է բրիտանական բանակի իգական դիվիզիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ստացել է կրտսեր հրամանատարի կոչում։

1947 թվականին տեղի է ունեցել Եղիսաբեթի և Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպի հարսանիքը, որը հրաժարվեց բոլոր տիտղոսներից, ընդունեց բրիտանական քաղաքացիությունը և ստացավ Էդինբուրգի դուքսի կոչում։ Նրանք ունեցան չորս երեխա՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն՝ Յորքի դուքսը և արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի կոմսը:

1952 թվականին, հոր մահից հետո, Եղիսաբեթ II-ը դարձավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Համագործակցության 15 թագավորությունների կառավարիչ և բուն Համագործակցության ղեկավար, Անգլիկան եկեղեցու ղեկավար և զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար։

Բրիտանական գահի իրավահաջորդության կարգի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի գահը ժառանգել է նրա որդին՝ Չարլզը՝ վերցելով Չարլզ III անունը։ Նա այս տարի դառնում է 74 տարեկան։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference