Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որքա՞ն է Մարաթոնյան վազքի երկարությունն, ու ի՞նչ կապ ունի արքայական ընտանիքը դրա հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարաթոնյան վազքի հեռավորությունը կազմում է 42 կմ 195 մետր: Իսկ ե՞րբ և որտե՞ղ է առաջացել այդ սպորտաձևը: Ընդունված է, որ այդ հեռավորությունը մ.թ.ա. 490 թվականին առաջինը հաղթահարել է հույն զինվոր Ֆիդիպիդը (այլ աղբյուրներով` Ֆիլլիպիդ)՝ առանց կանգառների վազելով Մարաթոնյան մարտադաշտից Աթենք, հայտնել է ուրախալի լուրը, որ հույները ճակատամարտում հաղթել են, և անշնչացած ընկել է: Բայց դա չի հաստատվում փաստական աղբյուրներով:

Ըստ Հերոդոտի, Ֆիդիպիդը իրոք հույն սուրհանդակ-վազորդ էր, որին Աթենքից ուղարկել էին Սպարտա՝ օգնական ուժեր խնդրելու համար: Այդ տարածքը նա անօգուտ հաղթահարել է երկու օրից պակաս ժամանակում, քանի որ սպարտացիները տոնում էին ինչ-որ հոգևորական տոն և հրաժարվել են ռազմական օգնություն ցուցաբերել Աթենքին: Սուրհանդակ-վազորդը ստիպված հետ է վերադարձել Աթենք: Իսկ աթենացիները Մարաթոն դաշտում առանց սպարտացիների ջախջախել են պարսիկներին:

Հերոդոտը այս պատմությունը գրի է առել դեպքերից 6 տարի անց: Մարաթոնից Աթենք վազքի մասին առաջին անգամ գրել է Պլուտարքոսը մեր թվարկության առաջին դարում, այսինքն՝ այդ դեպքերից 550 տարի անց: Պլուտարքոսն, իհարկե, շատ հերոսական է նկարագրել այդ ամենը, քանի որ դա գրված է «Փառք Աթենքին» էսսեում: Եվ հետո նա սուրհանդակ-վազորդին կոչել է Եվկլ: Նաև կասկածելի է, որ նա այդքան վազքից հետո շունչը փչի: Հույն ռազմական սուրհանդակ-վազորդները առանց կանգառի վազում էին մի քանի անգամ ավելի տարածքներ, ընդ որում՝ առանց առողջությանը վնաս պատճառելու: Ինչ որ է, պատմությունն այդ է: Երբ մեր նոր ժամանակներում վերականգնվել է օլիմպիական շարժումը, որոշվել է, որ անպայման պետք է լինի Մարաթոնյան վազք:

Առաջին օլիմպիական խաղերը ընթացել են Աթենքում 1896 թվականին: Կազմակերպվել է Մարաթոնյան վազք Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք: Հեռավորությունը կազմել է 34,5 կմ: Ի ուրախություն հույների, հաղթել է հույն, մասնագիտությամբ ջուր վաճառող Սպիրիդոն Լուիսը՝ 2 ժամ 58 րոպե 50 վայրկյան արդյունքով: Նրան չի խանգարել անգամ վազքի ընթացքում կանգառը հորեղբոր տան մոտ, որտեղ նա գինի է ըմպել: Հետագա 8 օլիմպիական խաղերին Մարաթոնյան վազքի հեռավորությունը ֆիքսված չի եղել և կազմել է 40-ից մինչև 43 կիլոմետր:

Վերջնական 42 կմ 195 մետր հեռավորությունը որոշվել է 1921 թվականին Սիրողական թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի կողմից: Վերցվել է 1908 թվականի լոնդոնյան օլիմպիադայի Մարաթոնյան վազքի հեռավորությունը: Այն ժամանակ Լոնդոնում որոշված էր, որ վազքը պետք է լիներ 40 կմ-ի չափով տարածությամբ, բայց այդ տարածությունը երկարեցվել է մինչև 42 կմ 195 մ այն պատճառով, որպեսզի արքայական ընտանիքը դիտի վազքը իրենց Վինձորյան ապարանքի պատուհաններից:

Ցանկացած վազք, որը գերազանցում է Մարաթոնյանին, կոչվում է սուպերմարաթոնյան: 1983 թվականին Սուպերմարաթոնի ամերիկյան ասոցիացիան կազմակերպել է սուպերմարաթոն՝ Ֆիդիպիդի երթուղով՝ Աթենքից Սպարտա, ըստ հույն պատմագիրների գրվածքների: Ի ուրախություն հույների, այստեղ ևս հաղթել է հույնը՝ Յանիս Կուրոսը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46