Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Մոլախոտը, նույնիսկ շատ լինելով, չի կարող ամբողջովին ծածկել ցորենի հասկերը. պետք է օր առաջ այն մաքրել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան առաջին և Ապրիլ յան քառօրյա պատերազմների ցավը, որպես պետություն ու հասարակություն, մի տեսակ հաղթահարել էինք: Այո, զոհեր ենք ունեցել երկու պատերազմների ժամանակն էլ, սակայն ցավն իր դարմանն էր գտել, վստահ էինք՝ սփոփանք ունենք: Առաջին պատերազմի ժամանակ Արցախն էինք վերադարձրել, ասել է թե՝ մեր արժանապատվությունը: Հազարավոր տղաներ, զոհասեղանին դնելով կյանքն ու առողջությունը, փաստել էին՝ հայրենիքը, անկախությունը, պետականությունը, բանակը, եկեղեցին ու հավատը գերակա արժեք են:

Պատերազմն իր հերոսներին էր կերտել, որոնք ոգեշնչման աղբյուր էին սերունդների համար, հույս, որ այդ նույն սերունդները երբեք այլևս պատերազմ, տեղահանություն, հոր ու եղբոր կորուստ չեն տեսնելու: Պատերազմի արդյունքում, հազարավոր տղաների կյանքի գնով մեր արժանապատվությունն էինք վերականգնել՝ հավերժ պարտք մնալով իրենց, երբեմն-երբեմն թերանալով նաև այդ պարտքի հատուցման մասով: Կարողացա՞նք բարեկեցիկ կյանքով ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և ուղղակի պատերազմի մասնակից տղաների ընտանիքներին, հատկապես զավակներին: Անկեղծ պիտի լինենք և նաև այս հարցի պատասխանը տանք: Հետո Քառօրյան էր, որին պարբերաբար դիվերսիաներ էին նախորդում, մեր հարևան թշնամին երբեք էլ խաղաղ չի նստել իր տեղում և չի ցանկացել հաշտվել Արցախն իր տիրապետության տակ չունենալու փաստի հետ: Քառօրյա պատերազմը հերթական փորձությունն էր: Առաջին օրը թերթում էի պաշտոնական լրահոսը և ուրախանում, որ զոհերի մասին տեղեկություն չկա, չնայած հասկանում էի, որ պատերազմն առանց զոհերի անհնարին է:

Այդ պատերազմում էլ հայ զինվորը սուրը պատվով պատյան դրեց, այո, կրկին զոհեր ունեցանք, բայց չկորցրեցինք արժանապատվությունը: Չվախենանք ասել, որ 44-օրյա պատերազմը փոխեց մեր պատմության ընթացքը, ցույց տվեց մեր հասարակությանը լրիվ այլ կողմից, լույս աշխարհ հանեց մարդկանց, որոնք ասում էին, թե Արցախն Ադրբեջանինն է, մարզային փողոցներում պառկող ու քաղաքական ուժի ներկայացուցիչների մուտքն իրենց քաղաք արգելող կանանց բերեց առաջին պլան: Երբեմն կարծում ենք, թե մեր հանրույթում նման տեսակ գոյություն չունի: Փաստորեն, ունի, և սա ընդունելու ու եզրակացություններ անելու համար ևս քաջություն է պետք: Միատարր հասարակություն չենք, երևի չենք էլ եղել: Ոմանց համար կարևոր է օրվա վերջում սերիալը դիտելն ու կուշտ փորով քնելը, մյուսի համար պետության ու հասարակության համար մի կարևոր բան անելը, այն մեկի համար իր՝ դպրոց գնացող երեխայի պայուսակը դասավորելը և խորհուրդ տալը՝ քո ապագան դու ես կերտելու: Այն, որ իրար նման չենք, նորմալ է, բայց համարել եմ, որ գոնե մի քանի հարցում մեր հանրույթի մեծամասնությունը պետք է միակարծիք լինի: Ի վերջո, մարդուն բնորոշ շատ կարևոր հատկություն պիտի բոլորս ունենանք՝ ինքնապաշտպանական բնազդ: Պատերազմից հետո համոզվում եմ, որ չունենք: Կամ էլ գուցե չենք կարողանում հաղթահարել պարտությունը: Սա ընդունելու համար ևս համարձակություն է պետք՝ պարտվել ենք մեզ, տարիներ ի վեր մեր անհոգությանը, պարտվել ենք 2018 թ.-ին կայացրած մեր որոշմանը, թշնամուն, պարտվել ենք…

Սա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ՝ պետություն լինի, թե անհատ: Իսկ հետո՞… Մենք ենք որոշում՝ շարունակել խեղճ ու կրակ ապրել, թե պարտությունից դասեր քաղել՝ հստակ գիտակցելով, որ հետ չենք բերելու տղաներին, բայց հավերժ պարտք ենք նրանց, հստակ գիտակցելով, որ պետությունը ոտքի հանելու հարցում, կարծես թե, ամեն ինչ պետք է սկսել զրոյից, բայց գուցե մաքուր թղթից սկսելը կօգնի նաև խուսափել սխալներից, կօգնի իրականում պետություն կառուցել, որտեղ չեն վերադառնա վերջին հանգրվան գտնելու, այլ կմնան ապրելու ու արարելու համար: Մեր պարտությունը մեզ ծնկի է բերել, բայց լուսավոր ցանկացած կետ մեզ կստիպի արթնանալ թմբիրից: Մի քանի օր է, ինչ Տավուշի մանկապատանեկան երգչախմբի երեխաները տակն ու վրա են արել մարդկանց հոգիները, շատերը զարմացած են՝ մերո՞նք են, Տավուշի՞ց են: Իսկ ինչո՞ւ ենք զարմանում, որ մեր երեխաները կարող են տաղանդավոր լինել, կարող են բարձրորակ երաժշտություն մատուցել հանդիսատեսին, այլ ոչ թե թուրքա-ադրբեջանական ինչ-որ անհայտ մեղեդի: Իրենք են մեզ աշխարհի առաջ պարզերես անողները, բայց նաև ինքներս մեզ մեր առջև պարզերես անելու, մեր արժանապատվությունը վերագտնելու խնդիր ունենք: Այն տղան, որ գերի չի հանձնվում և միայնակ կանգնած է թշնամու դեմ, մեր ճակատից պարտության ամոթն է մաքրում, նա միակը չէ, որ դուրս է եկել ու հաղթել իրեն բաժին հասած պատերազմում, ուղղակի այս օրերին հավաքական կերպար է դարձել:

Իրենք են ապագան, նաև այն մարզիկները, որոնց շնորհիվ օտար երկրներում ծածանվում է եռագույնը, այն դպրոցականները, որոնք տարաբնույթ օլիմպիադաներում մեդալներ են նվաճում, ապացուցում են՝ կանք, ողջ ենք, ախր մեզ կոտրելն այդքան էլ հեշտ բան չէ, մեկ-մեկ մեր խելքից տուժում ենք, մեկ-մեկ, անկեղծ լինենք՝ ավելի հաճախ, պատմությունից դասեր չենք առնում, մեր սխալներից չենք խրատվում, բայց մոլախոտը, նույնիսկ շատ լինելուց, չի կարող ամբողջովին ծածկել ցորենի հասկերը, իսկ Տավուշի երեխաները, մարզիկները, դպրոցականները, բոլոր-բոլորը ցորենի հասկեր են, և պետք է հույս ունենալ, որ բերքահավաքը չի ուշանա, բայց մոլախոտը պետք է օր առաջ մաքրել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California