Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Անձնական իշխանության բռնապետության հաստատում՝ «խաղաղության» քողի տակ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականին Հայաստանում իշխանության եկավ մեկը, որի համար կարևորը իշխանությունն է, անվերապահորեն իրեն ենթարկվողների բանակն ու փողը: Այն, ինչ կատարվում է այսօր, վարչապետ կոչեցյալի տոտալիտար մտածողության արդյունքն է: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական, քաղաքական գործիչներին բուհերից ազատելու, նաև ընդվզող, իշխանությանն անգամ չնչին քննադատության ենթարկող քաղծառայողներին աշխատանքից ազատելու դեպքերին:

«Երբ նոր էր իշխանության եկել, ամբողջ քաղաքը ողողվեց նրա «իմաստուն»՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» խոսքերով, ինչը և բնորոշ էր բռնապետներին: Երկրորդը բնորոշ երևույթը նրա արձանի տեղադրումն էր, ինչը, իհարկե, բացասական իմաստով, աննախադեպ էր Հայաստանի համար: Հետագայում մի քանի բռնություններով վերջնականապես ամրապնդեց իր իշխանությունը: 2019-ից սկսած ավելի համակարգված հալածանքներ սկսվեցին ընդդիմության նկատմամբ, որոնք ստացան «կոռուպցիա» և այլ անվանումներ: Հիմա յուրաքանչյուր՝ անգամ ամենացածր ՏԻՄ պաշտոնյան, որն իրեն լոյալ չէ, նրա նկատմամբ կա՛մ մեղադրանք է առաջադրվում, քրեական գործ է հարուցվում, կա՛մ հեռացվում է աշխատանքից, որի օրինակները բազմաթիվ են: Կարող եմ հիշեցնել նաև ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի և մյուսների նկատմամբ հալածանքները: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, գրականագետ Սերժ Սրապիոնյանին ժամեր չտրամադրելը, ոչ միայն Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդումները, այլև նրա եղբորը Կենտրոնական բանկից հեռացնելը վերոնշյալ երևույթների շարունակությունն են»,- ասաց Ավետիք Իշխանյանն՝ ընդգծելով, որ նման երևույթները դեռ շարունակվելու են:

«Շարունակվելու են, որովհետև վարչապետ կոչվածը շատ լավ հասկացել է այն հոգեբանությունը, ըստ որի, փողի դիմաց կարելի է հպատակեցնել իշխանությանը: Այդպիսիք են բոլոր նախարարները, իրեն ենթակա բոլոր պատգամավորները, ոստիկանությունը, ուժային մյուս մարմինները: Նույն կառավարության նիստերի ժամանակ հրահանգով նախարարները պետք է ոտքի կանգնեն, նրա նկարները պետք է փակցվեն բոլոր պաշտոնյաների առանձնասենյակներում, ինչը ևս վառ ցուցիչ է: Բարձր աշխատավարձերից զատ, համոզված եմ, որ այլ ստվերային արտոնություններ ու պարգևավճարներ է տալիս նրանց, իսկ նրանք հլուհնազանդ նրան են ծառայում: Իսկ իր նպատակն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, որտեղ ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող կա՛մ Հայաստանից հեռանա, կա՛մ հայտնվի բանտում, կա՛մ լինի գործազուրկ: Հենց այս ուղղությամբ են գնում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ, առհասարակ, ցանկացած բռնապետություն հիմքեր է ունենում: «Տարբեր բռնապետությունների օրինակները ցույց են տալիս, որ մեկի հիմքը եղել է ուժեղ գաղափարախոսությունը, կան դեպքեր, երբ եղել են անգաղափար, բայց տիրապետել են հսկայական էներգետիկ ռեսուրսների կամ ունեցել են որևէ հզոր պետության աջակցությունը՝ ելնելով այդ հզոր պետության շահերից: Այս իշխանությունը, սակայն, որևէ գաղափարախոսություն չունի: Վարչապետ կոչեցյալի նպատակը, իմ կարծիքով, հետևյալն է. խաղաղության մասին այս ամբողջ ճամարտակության նպատակն է, որ իրեն հանգիստ թողնեն: Նա պատրաստ է կատարել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր քմահաճույքները, որ իրեն հանգիստ թողնեն, երկրում բռնապետություն հաստատի ու կյանքը վայելի: Ու այստեղ շատ հավանական է, որ նրա բռնապետությունը կպաշտպանեն հենց Թուրքիան ու Ադրբեջանը: Իհարկե, եթե չասենք, որ այս սցենարը Հայաստանի վերջը կլինի, ապա շատ ծանր հետևանքներ կունենա: Իր իշխանությունը պահելու, իր խոստումների համար խաղաղություն կոչված օրակարգի սպասարկման համար նա պետք է հսկայական զիջումներ անի Հայաստանի տարածքից, ՀՀ տնտեսությունից, ինչի հետևանքով Հայաստանը կդառնա թուրք-ադրբեջանական տանդեմի վասալ պետություն, ուր կլինի բռնապետ՝ այսօրվա վարչապետ կոչեցյալի դեմքով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ավետիք Իշխանյանի խոսքով, այն, ինչ կատարվում է այսօր ազգայինի, պետության համար կարևոր ճյուղերի նկատմամբ, ևս բռնապետություն հաստատելու համատեքստում է: «Անձնական իշխանության բռնապետության հաստատում՝ «խաղաղության» քողի տակ: Այս ամենը հենց այս համատեքստում է: Նման իշխանություն հաստատելու համար շատ փող է պետք, ու քանի որ, ինչպես ասացի, գաղափարական որևէ ուղղություն չկա, իր ենթականերին բավարարելու համար անընդհատ փող է պետք: Եվ այդ փողը տեսնում է բուհերի շենքերի մեջ, սոցիալական հարցերը կրճատելու մեջ, որ հսկայական գումարներ տա ոստիկանությանը, իր նախարարներին և այլոց՝ իր իշխանությունը պահելու համար: Խնդիրն այն է նաև, որ մենք չունենք ինքնապաշտպանական ու արժեքային համակարգ»,-եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”