Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

SOCIETY

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել։ Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, նախարար ուղերձում ասվում է. 

«Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ,
Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ,
զոհված մարտիկների սիրելի հարազատներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը, մաղթում առողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ, իսկ առաջին հերթին մաղթում եմ ամենաթանկը՝ խաղաղություն:

2015 թվականին Հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ զինված դիմակայության պայմաններում պաշտպանելով Հայրենիքի սահմանները: Եվ երբ քիչ հետո կղողանջեն տարեմուտի զանգերը, մենք նաև կթերթենք Հայկական բանակի տարեգրության ևս մի էջ, որը լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում, և հիմա հոգով ու սրտով պիտի զոհված զինծառայողների հարազատների հետ լինենք:

Միմյանց Նոր տարին շնորհավորելիս պիտի բաժակ բարձրացնենք նաև Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների ու սպաների համար, իսկ Սուրբ Ծննդյան տոնին մեկական մոմ վառելով պիտի խոնարհվենք մեր որդիների ու եղբայրների պայծառ հիշատակի առջև և «Հավերժ փառք ու պատիվ» տանք նրանց:

Մենք հրաժեշտ ենք տալիս մի թվականի, երբ զինադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ, և կարծում եմ, նաև արտաքին հրահրմամբ, կիրառեց հրանոթներ, տանկեր ու թուրքական արտադրության համազարկային կրակի հրթիռային կայանքներ: Փոխարենը ստացավ վճռական պատասխան, և միշտ այդպես կլինի, մինչև բոլոր կարճամիտները հասկանան, որ մեզ հետ չեն կարող ուժի լեզվով խոսել, ինչպես ի զորու չեղան Արցախյան ազատամարտի տարիներին: Իսկ դրա ամենամեծ գրավականը միասնությունն ու հանդուրժողականությունն են, որոնք պիտի փայփայենք ու պահպանենք:

Այս ամենին զուգընթաց, խոշոր առաջընթաց արձանագրեցինք զինված ուժերի հզորացման և սահմանների պաշտպանության ամրապնդման գործում. մեծ աշխատանքներ իրականացվեցին մարտական հերթապահության անվտանգության ու մարտական պատրաստականության բարձրացման ասպարեզներում, շարունակվեցին առաջնագծի ինժեներական կահավորման արդիականացումն ու զորանոցային շինարարությունը, իսկ բազմաթիվ զինծառայողներ Ամանորը դիմավորում են նոր բնակարաններում:

Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվեցին 2016-2020 թվականներին զինված ուժերի զարգացման պլանը և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, որոնց շնորհիվ կապահովվեն զինված ուժերի կայուն զարգացումը, համալրումը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով, իսկ իրադրության ցանկացած զարգացման դեպքում կերաշխավորվի սահմանների անձեռնմխելիության ապահովումը: Լուրջ քայլեր կատարվեցին բարեվարքության ու բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, փողոցային բարքերի և կոռուպցիոն երևույթների նվազեցման, գնումների գործընթացի ու զորակոչի թափանցիկության ապահովման, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում:

Լայն տարածում գտավ «Փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման» սկզբունքը, որը, զուգորդվելով «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի հետ, էապես մեծացրեց ստորաբաժանումների հրամանատարների ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը, և թույլ տվեց կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:
Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման ողջ համակարգի մասնակցությամբ տեղի ունեցավ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական խաղաղարար ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունը և «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդները» պատանեկան միջազգային ռազմամարզական հավաքը:

Այս ամենին զուգընթաց, միջազգային ասպարեզում ապահովվեց դաշնակցային և գործընկերային հարաբերությունների՝ որպես արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի, համաչափ զարգացումը՝ ամրապնդելով անվտանգության միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը, ինչը լայն հնարավորություններ ստեղծեց զինված ուժերի՝ որպես միջազգային հուսալի գործընկերոջ, զարգացման և միջազգային ինտեգրման համար: Ավելին՝ մեր ռազմաքաղաքական դաշինքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանը ստանձնեց նախագահողի գործառույթները, ամրապնդվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, նոր որակներ ստացավ սերտ գործընկերությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, եվրոպական և տարածաշրջանային գործընկերների, հատկապես Իրանի և Լիբանանի հետ: Հայ խաղաղապահները շարունակեցին իրենց ներդրումը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ Լիբանանում, Աֆղանստանում, Կոսովոյում և Մալիում: 

Իսկ 2016 թվականին, որը Հայկական բանակում ես հայտարարել եմ «Հրամանատա¬րական պատրաստության տարի», զինված ուժերը կղեկավարվեն «Պատրաստ¬ված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:

Սիրելի հայրենակիցներ,

ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգություններ: Բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված Հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող:

Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի սահմանները պահած ու պաշտպանած, Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր:
Փա´ռք ու պատի´վ հայ ժողովրդին և սահմանամերձ բնակավայրերի շինականներին:
Փա´ռք ու պատի´վ խրամատներում կանգնած հայ զինվորին և Հայկական բանակին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025