Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


2015թ. Հայաստանի ունեցած կորուստները

SOCIETY

Tert.am- ը գրում է.

Անցնող  տարին  մարդկային  կորուստների տարի էր. զինվորներ, շարքային քաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ:

2015 թվականին Հունվարի 12-ին հետամանորյա Հայաստանը, ապա նաև՝ աշխարհն, ուղղակի ցնցվեց  տեղեկատվությունից, որ Գյումրիում մի ողջ ընտանիք՝ Ավետիսյանների 7 հոգանոց  ընտանիք սպանվել է:

Գյումրեցի  ընտանիքի սահմռկեցուցիչ սպանությունը  ոչ միայն ցնցեց հայ հասարակությանը, այլև բողոքի  զանգածային ակցիաներիալիք բարձրացրեց Երևանում և Գյումրում:

Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու դրան հաջորդած վերջին  իրադարձություններին անդրադարձավ  նաև համաշխարհային, մամուլը.Washington Post, Associated Press, ABC News, EurasiaNet.org, The New York Times, The Huffington Post, The Washington Post, Newsday, Times Union պարբերականները, Sky News, Aljazeera,  BBC, CBS News, Reuters , Euronews , The Guardian, France 24, The Observer կայքերը:

2015 թվականի հունվարի 3-ին ամանորյա Երևանը վերջին հրաժեշտը տվեց՝ նախորդ տարեվերջին՝  2014 թվականի դեկտեմբերի 28-ին,  58  տարեկան հասակում Գերմանիայում մահացած  Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանին:

2015-ին հատկապես ծանր կորուստներ կրեց հայ բեմը. մարտի 22-ին 78 տարեկան հասակումկյանքից հեռացավ  հայ մեծ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը, ով 50-ից ավելի դերեր էր կերտել կինոյում, իսկ թատրոնում՝ այնպիսի անզուգական կերպարներ, ինչպիսիք էին՝  «Աշնան արև»-ում՝ Սիմոնի, Ն.Զարյանի «Հացավան»-ում՝  Գրիգորի կերպարը,  Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը»-ում՝ Մոլիերի, Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն»-ում՝ Ջոունի և այլ դերեր:

2015-ին կյանքի 87-րդ տարում մահացել է  Հայաստանի  ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և վերջապես՝ հայ բեմի լեգենդ  Վարդուհի Վարդերեսյանը, ով  կինոյում և բեմում  մարմնավորել է տարբեր կերպարներ. Շիրվանզադեի «Պատվի համար»-ում՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»-ում՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»-ում՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»-ում՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»-ում՝ Իշխանուհի և այլն։

2015թ.-ին  կյանքից հեռացան հայ մշակույթի ականավոր գործիչներ ու երախտավորներ: 2015 -ի հունվարի 14-ին  երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց  ճանաչված դերասան Անդրանիկ Հարությունյանը,  2015թ. -ի մայիսի 13-ին՝  քրեագետ Սերգեյ Գալոյանը, հոկտեմբերի 20 -ին՝ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկարամյա դասախոս , պրոֆեսոր Լենդրուշ  Ալոյանը։

2015 -ին  արձանագրված մարդկային կորուստներ նաև հայ հասարական- քաղաքական դաշտում. 2015-ի մայիսի 16-ին  Լոս Անջելեսում կյանքի  98-րդ տարում մահացավ Հայաստանի ազգային հերոս, մեծագույն հայ բարերար և լեգենդար գործարար Քըրք Քրքորյանը, ում պատկանում էր ամերիկյան MGM Resorts International-ի բաժնետոմսերի մեծ մասը: Նրա կարողությունը, համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ընկերության, 2007 թվականին կազմում էր 15 միլիարդ ամերիկյան դոլար:

Օգոստոսի 31 -ին կյանքի  83-րդ տարում մահացել է  նաև բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը, ով 1998-ից հիմնելով «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերությունը, Հայաստանում իրականացրեց մեծաքանակ  բարեգործական ծրագրեր՝ թիրախ ունենալով Հայաստանում մշակույթի, զբոսաշրջության ու բնակարանաշինության զարգացումը՝ Երևանում կառուցելով Վահագնի թաղամասը:

 

2015 թվականի սեպտեմբերի 21-ին կյանքից հեռացել է նաև Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Հանրապետության նախագահի խորհրդականԱրմեն Մովսիսյանը, ով անկախության տարիներից իր ավանդն ունեցավ  Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման գործում:

Եթե ամփոփելու լինենք անցնող տարին մարդկային կորուստների տեսակետից, ապա այն շատ ցավալի դրսևորումներ ունեցավ՝ ողջ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի պարբերական, իսկ երբեմն՝ նաև ամենօրյա խախտումների հետևանքով. դիվերսիոն ներթափանցումներ, հայկական դիրքերի ու խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչը, գնալով ավելի ու ավելի ինտենսիվ էր դառնում, քանի որ հրետակոծությանն ու  գնդացրային կրակին վերջին շրջանում փոխարինել են ականանետները, ծանր տեխնիկայի այլ միջոցներն ու կրակը՝ տանկից:

Այսպես՝ըստ  Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի և  http://safesoldiers.amկայքի՝ դեկտեմբերի 20- ի դրությամբ 2015 թ.ընթացքում ղարաբաղա-ադբեջանական և  հայ-ադրբեջանական շփման գծում 2015-ին գրանցվել է խաղաղ պայմաններում մահվան ելքով 72 դեպք, որից 38-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Ներկայացնում ենք հակառակորդի դիվերսիաների կամ այլ գործողությունների ընթացքում ժամկետային ու պայմանագրային զոհված ծառայողների տվյալները՝ դեկտեմբերի 20-ի դրությամբ:

Դեկտեմբերի 25 – Կարեն Սիսակի Աքուլյան
Դեկտեմբերի 18-  Սիդար Իգորի Ալոյան,
Դեկտեմբերի 17- Աղասի Արսենի Գրիգորյան , Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյան, Գոռ Վահանի Օհանյան, 
Դեկտեմբերի 11-  Կարեն Արմենի Գրիգորյան, Վարդան Վարդանյան,
Դեկտեմբերի 8-Գարիկ Ավանեսյան,
Դեկտեմբերի 4-Էրիկ Գրիգորյան,
Նոյեմբերի 12- Վահե Վարդգեսի Վանոյան , Միքայել Առաքելի Թորոսյան
Հոկտեմբերի 9 - Խաչատուր Սարգսյան
Սեպտեմբերի 25- Նորայր Միքայելի Խաչատրյան, Ռոբերտ Սուրենի Մկրտչյան,  Հարութ Մաքսիմի Հակոբյան,  Կարեն Գեւորգի Շահինյան 
Սեպտեմբերի 4- Մարատ Ռուդոլֆի Խաչանյան, Արման Վաչագանի Ստեփանյան
Սեպտեմբերի 3-Հայկ Կառլենի Թևոյան
Օգոստոսի 15- Իվան Շիրինի Բաբայան
Oգոստոսի 12- Կարեն Պարույրի Հովհաննիսյան
Հուլիսի 26 - Արման Եփրեմյան
Ապրի 7 - Լևոն Մուշեղի Միրզոյան, Հայկ Սարգսի Քեշիշօղլյան
Մարտի 19 - Հակոբ Գագիկի Խաչատրյան, Էդուարդ Գագիկի Հայրապետյան, Արշակ Կարենի Հարությունյան
Մարտի  3 - Արսեն Աբրեստի Կարապետյան
Փետրվարի 28-  Հայկ Գրիգորի Բարոյան, Արտակ Սեդրակի Աղեկյան
Փետրվարի 5- Շեքսպիր Մխիթարի Հակոբյան
Հունվարի  23-  Կարեն Արարատի Գալստյան,  Արտակ Վաղարշակի Սարգսյան
Հունվարի 21- Նահապետ Արտակի Ասատրյան, Արման Ռաշիդի Ուդումյան
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշեր-  Սուրեն Խաչիկի Փիլոսյան
Հունվարի 17- Արման  Ալիկի Հարությունյան
Հունվարի  3- Կարեն Սամվելի Գրիգորյան, Վարդան Մարտիկի Մկրտչյան

Նշենք, որ տարեվերջին  Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համառ ջանքերի արդյունքում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած ՄԽ համանախագահների ձևաչափում անցկացված հանդիպումը եզրափակվել է 2016-ին ուղղված բաժակաճառով: Այն է՝ գալիք տարում աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ, նվազեցնել սահմանային միջադեպերը, հետևաբար՝ մարդկային կորուստները:

2015 թ. հունվարի 12-ին մահացավ բոլոր ժամանակների օպերային հանրահայտ երգչուհիներից մեկը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, մեցցո-սոպրանո Ելենա Օբրազցովան:

2015թ.-ին կյանքից հեռացել են նաև խորհրդային կինոյի լեգենդ Էլդար Ռյազանովը, հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը, շվեդ մոդել, դերասանուհի Անիտա էկբերգը,  ֆիզիկայի գծով Նոբելյան դափնեկիր

Վալ Ֆիտչը,  ռուս գրող, սատիստ Արկադի Արկանովը,
ուկրաինացի գրող, հրապարակախոս Ալեսյա Բուզինան, գերմանացի դիրիժոր Մազուր Կուրտը, կանադացի հոկեյիստ Ռիչարդ Մուրը, բուլղարացի դերասան Գեորգիև Գոչետոն, մակեդոնացի պետական գործիչ  և լրագրող  Սլոբոդան Չաշուլեն, ռուս երգչուհի, դերասանուհի և բանաստեղծուհի  Լորա Վիտալը,  ճապոնացի գործարար, պրոդյուսեր, ռեժիսոր և գրող Նոբորու Անդոն, ավստրալացի ֆանտաստ գրող Թոմ Արդենը, իտալացի գործարար, մասոնական կազմակերպության անդամ Ջելլի Լիչոն,  ռուս հայտնի արևելագետ-պատմաբան  Դմիտրի Արապովը,  աֆրո-ամերիկյան ծագման հայտնի օպերային երգչուհի   Մատվիլդա Դոբսը, ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղ Ժաննա Ֆրիսկեն և այլք:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025