Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Երկիրը մատնում են բախտի քմահաճույքին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից հետո հնչող ամենակարևոր հարցն այն է, թե ի՞նչ է լինելու ապագայում։ Խոսքը փաշինյանական «ապագայի» մասին չէ, որի տխուր, ծանր հետևանքներն ամեն օր են զգալի, այլ իրական ապագայի: Եվ այս հարցի շուրջ հնչում են ինչպես հոռետեսական, այնպես էլ լավատեսական պատասխաններ։ Սակայն, ընդհանուր առմամբ, ցավոք, վատատեսությունը կամ հիասթափությունը գերակշռում է։ Իշխանությունները շարունակում են բարձրագոչ հայտարարություններ անել, թե իրենք որդեգրել են երկիրը խաղաղության հասցնելու օրակարգը։

Իսկ խաղաղության օրակարգի անբաժանելի մասը տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է։ Բայց որքա՞ն է իրատեսական տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը Հայաստանի համար։ Նախ՝ որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը շրջափակումից դուրս է գալու։ Բացի դրանից, եթե նույնիսկ որոշ ճանապարհներ կարող են բացվել, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանի նկատմամբ շրջափակումը վերացավ։ Հայ ուղևորների և բեռների տեղափոխման համար առաջին հերթին անվտանգության երաշխիքներ են պետք, այլապես այդպիսի հաղորդակցությունը նշանակելու է շրջափակման շարունակություն։ Օրինակ՝ ներկա վիճակում Թուրքիան ընդհանրապես տրամադրված չէ, որ Հայաստանի հետ ճանապարհները բացվեն՝ չնայած այս թեման օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Եթե Ադրբեջանը Սյունիքով ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան, ապա Թուրքիան Նախիջևանի միջոցով կկապվի Ադրբեջանի հետ, դրանով ուղի կբացվի պանթուրքական ծրագրերի իրականացման համար, ու որևէ հատուկ անհրաժեշտություն չկա Հայաստանի հետ սահմանը բացելու։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի զարգացմանը խոչընդոտելու տեսանկյունից մեզանում շատ է ուռճացվել շրջափակման դերակատարությունը։ Ու անընդհատ շրջանառվում է այն թեզը, թե Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման արդյունքում Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային նախագծերից։ Այնինչ, ժամանակակից գործընթացները ցույց են տալիս, որ հնարավոր է զարգանալ նույնիսկ որոշակի շրջափակման պայմաններում, ուղղակի պետք է ճիշտ գնահատել հնարավորությունները, մտածել նոր լուծումների մասին և գործել։ Իրականում մենք չենք կարողանում օգտվել նույնիսկ եղած նախագծերից, ուր մնաց, որ նոր տարածաշրջանային նախաձեռնությունների մաս կազմենք։ Օրինակ՝ մինչև հիմա ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս–Հարավ» ճանապարհի կառուցումը չի ավարտվել, որի միջոցով պետք է ապահովվեր տրանսպորտային կապը Իրանի և Վրաստանի հետ։ Հայաստանը չի կարողանում անգամ պատշաճ հաղորդակցություն ապահովել Իրանի հետ, քանի որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նոր կառուցված այլընտրանքային ճանապարհը ոչ միայն չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այլև սկսել է քանդվել։

Եվ այդ ճանապարհով երթևեկությունն այնքան անհարմար է, որ մամուլում հրապարակումներ կան այն մասին, թե իրանցի վարորդներից շատերը նախընտրում են անցնել Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ճանապարհով՝ թեկուզ տուրք վճարելով։ Այնինչ, այլընտրանքային ճանապարհը պետք է վաղուց պատշաճ մակարդակով կառուցված լիներ՝ հաշվի առնելով զարգացումների տարբեր սցենարներ, այլ ոչ թե միայն վերջին պահին հայկական կողմը շտապելով կառուցեր։ Եթե մեր երկիրն ի վիճակի չէ պարզ հաղորդակցային և ենթակառուցվածքային խնդիրները լուծել, ապա այդ դեպքում ինչպե՞ս ենք խոսում «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի մասին։

Ու գրեթե միշտ քննարկման թեմա է եղել այն հարցը, որ Իրանից կարելի է էներգետիկ նախագծեր անցկացնել Հայաստանով, նավթավերամշակման գործարան կառուցել, նոր գազամուղ անցկացնել և այլն, բայց այդպես էլ ոչինչ չի արվել։ Շատ դեպքերում Իրանի ուղղությամբ նախաձեռնողականության բացակայությունը պատճառաբանվել է նրանով, թե այդ երկիրը գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների տակ։ Բայց ներկա պայմաններում շատ հավանական է, որ Արևմուտքը համաձայնության գա Իրանի հետ միջուկային ծրագրի հարցով, և 2015 թվականին կնքված համաձայնագրի պայմանները վերականգնվեն։ Նման համաձայնության դեպքում Հայաստանը ի՞նչ է պատրաստվում անել, ինչպիսի՞ նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ։ Այս հարցի պատասխանը մնում է օդից կախված, քանի որ մեր իշխանությունների տեսլականը «խաղաղության օրակարգից» այն կողմ չի անցնում։

Միայն «խաղաղության օրակարգից» կառչելը հայկական կողմին դարձնում է կաղապարված։ Իսկ եթե Հայաստանն ակտիվություն չի դրսևորում տարածաշրջանային մակարդակում, իրավիճակից անմիջապես թուրք-ադրբեջանական տանդեմն է փորձում օգտվել։ Այդ երկու երկրները ՌԴ-ին ու Իրանին համոզում են, որ հաղորդակցության ուղիներն իրենց տարածքով անցնեն։ Եվ պատահական չէ, որ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման շրջանակներում Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հայտնել են Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար համատեղ ներդրումներ կատարելու իրենց մտադրության մասին։ Իսկ այսպիսի ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀ-ն կորցնում է իր մրցունակությունը և ստիպված է լինում ուղղակի խնդրել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հաղորդակցության ուղիները բացեն։

Տպավորություն է, որ իշխանությունները Հայաստանն ուղղակի թողել են բախտի քմահաճույքին ու չեն ցանկանում նախօրոք պատրաստվել տեղի ունեցող իրադարձություններին՝ հաշվի առնելով ոչ միայն դրական, այլև վատթարագույն սցենարները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive