Yerevan, 02.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կայացել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը

CULTURE

Ինչպես ջեռուցումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար դարձնել անվճար։ Անցեք այս հղումով և ազատվեք ծախսերից՝ https://4q5w.short.gy/JerucumSolaron

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո սեպտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացման շրջանակում փառատոնի մասնակից երեխաներն ու պատանիները ներկայացել են նկարչական, կերամիկական, ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ և համերգային ծրագրով:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում մշակույթի ոլորտում ներառականության սկզբունքի իրացմանը, ինչով և կարևորվում է այս փառատոնը:

««Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը մեր կարևորագույն ներառական նախագծերից մեկն է և՛ իր հանրային ուղերձներով, և՛ բարոյական բովանդակությամբ:  Բարեբախտաբար, ի տարբերություն բազմաթիվ այլ նախագծերի՝ այն չի ավարտվում համերգային բովանդակությամբ և փառատոնային ձևաչափով, միանգամյա ակցիա չէ, այլ ամբողջ տարվա ընթացքում տարվում են աշխատանքներ, և փառատոնը դառնում է իրականացրած աշխատանքների, փոխհարաբերությունների արդյունքն ու հաշվետվությունը: Հատկանշական է, որ փառատոնի շրջանակում  հանրապետության լավագույն ստեղծագործողները հանդես են գալիս զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց հետ, ինչը փառատոնի ճիշտ ընթացքի վկայությունն  է»,- ընդգծել է Արա Խզմալյանը և իր երախտագիտությունը հայտնել փառատոնի կազմակերպիչներին:  

«Կողք կողքի»  կրթամշակութային հասարակական կազմակերպության ղեկավար և փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի բացման համերգին և ցուցադրությանը մասնակցում են շուրջ 100 երեխա՝ 10 կենտրոններից, իսկ փառատոնի փակման գալա համերգին երեխաները հանդես կգան անվանի երաժիշտ կատարողների հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 7-8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն  սեմինարներ և վարպետության դասեր՝ վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հոգեբանների, երաժշտական և արտ թերապիայի մասնագետների, երաժշտության ուսուցիչների, լոգոպեդների և ծնողների համար:

Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ին, «Գաֆէսճան» արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունենա գալա համերգ՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ. Վահագն Հայրապետյան, Գոռ Սուջյան, Արամ mp3, «Նեմրա», «Hope for coffee», Զարուհի Բաբայան, Վիգեն Հովսեփյան, Լիդուշիկ, Մալենա, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։

Փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: Գլխավոր հովանավորն է «ArLeAM» ընկերությունը:

Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank