Այն, ինչ անում ենք, հրաշք է. Լեսթերի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերի
SPORT«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է Անգլիայի առաջնության 19-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի»(0:0) հետ տնային խաղից ունեցած տպավորությունների մասին:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: Խաղը բարդ ստացվեց, բայց մենք լավ գործեցինք եւ պահեր ստեղծեցինք: Ցանկանում էի տեսնել թիմի արձագանքը «Լիվերպուլին» պարտվելուց հետո. հիանում եմ իմ ֆուտբոլիստներով:
Մեր ցանկանցած խաղ բարդ է: ԱՊԼ-ն խելագար առաջնություն է, թիմերը չեն ցանկանում նվաճել չեմպիոնական տիտղոսը: Բավական տարօրինակ է:
Այն, ինչ անում ենք, հրաշք է: Ցանկանում եմ, որ այս ամենը շարունակվի, սակայն դա դյուրին չէ: Ցանկանում եմ, որ իմ խաղացողները յուրաքանչյուր խաղում պայքարեն այնպես, ինչպես այսօր»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



