Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արման Սարգսյանը Մալիշկա գյուղից էր. նա մեկ տարվա ծառայող էր
SOCIETYՀայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, հակառակորդի կրակոցից զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ին պատմեց վարչական շրջանի ղեկավար Գարիկ Նազարյանը։
Վարչական ղեկավարը պատմեց, որ Արման Սարգսյանը զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։
20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր, ծառայում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։
«Ապրում էր ծնողների եւ տատիկի հետ միասին։ Լավ ընտանիք ուներ, ծնողները հասարակ, լավ մարդիկ են»,- պատմեց Վարչական ղեկավարը։
Նշենք, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



