Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թռիչք շենքերից, աշտարակներից, կամուրջներից ու ժայռերից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել ադրենալին ստանալ` օգտագործելով պարաշյուտով թռիչքները: Ճիշտ է, հիմա ինքնաթիռից կամ ուղղաթիռից ցատկելը դժվար թե որևէ մեկին զարմացնի, ուստի էքստրեմալության սիրահարների շրջանում մեծ հետաքրքրություն կա այնպիսի սպորտաձևի նկատմամբ, ինչպիսին բեյսջամփինգն է: Դա պարաշյուտով թռիչք է ստատիկ հարթակից: «BASEjumping»-ն իր անվանումն ստացել է «jump» - թռչել և «BASE» բառերից. վերջինս հապավում է՝ կազմված «building»՝ շենք, շինություն, «antenna»՝ աշտարակ, «span»՝ կամրջի բացվածք և «earth»՝ տվյալ դեպքում՝ ժայռ բառերից:

Սրանք են այն հիմնական օբյեկտները, որոնցից բեյսջամփերները հիմնականում իրականացնում են իրենց թռիչքները: Ի տարբերություն ինքնաթիռից ցատկերին, բեյսջամփինգում ցատկերը կատարվում են ավելի ցածր բարձրություններից, և օգտագործվում է հատուկ կառուցվածքի պարաշյուտ, քանի որ դրա բացումը տեղի է ունենում գետնի մակարդակից ոչ ավելի, քան 30 մետր բարձրության վրա: Բեյսջամփինգի պատմությունն ուղղակիորեն կապված է պարաշյուտների առաջացման հետ։ Առաջին անգամ 12-րդ դարում են պարաշյուտի նման սարքեր օգտագործել չինացի ակրոբատները՝ դրանք կիրառելով որպես ապահովագրություն իրենց ելույթներում։

Պարաշյուտով առաջին ցատկը կատարել է Լուի Սեբաստիան Լենորմանը՝ Ֆրանսիայի Մոնպել յե քաղաքի աստղադիտարանի աշտարակից 1783 թվականին: 14 տարի անց՝ 1797 թվականին նրա ցատկը՝ արդեն օդապարիկից, կրկնել է ֆրանսիացի հայտնի օդագնաց Անդրե Ժակ Գարներենը: 20-րդ դարի սկիզբը նշանավորվել է Ֆրեդերիկ Լոյի 1912 թվականին ամերիկյան Ազատության արձանից ցատկով։ Դրանից հետո եղել են բազմաթիվ այլ անհատական ցատկեր տարբեր երկրներում և տարբեր տեղերից: Բեյսջամփինգի ոճը առաջին անգամ ցուցադրվել է «Լրտեսը, որ սիրում էր ինձ» ֆիլմում: Այնուամենայնիվ, այդ բոլոր թռիչքները եղել են մեկանգամյա և համակարգված բնույթ չեն կրել։

Բեյսջամփինգի ի հայտ գալու իրական օրը կարելի է հաստատապես համարել 1978 թվականի օգոստոսի 8-ը, երբ ամերիկացի օդային տեսանկարահանող Կարլ Բենիշը կարողացել է տեսախցիկով նկարահանել իր չորս ընկերներին Կապիտանի գագաթից (Կալիֆորնիա, ԱՄՆ) ցատկելիս։ Նա ինքը ձեռնպահ է մնացել ցատկելուց։ Հետագա տարիներին ստատիկ օբյեկտներից ցատկերը սկսել են բազմապատկվել: Դա արդեն հանրության համար խաղ չի եղել, այլ էքստրիմի սիրահարների ժամանց։ Բենիշը, որը համարվում է բեյսջամփինգի հայրը, 1981 թվականին կազմել է բոլոր այն ցատկերի ցուցակը, որոնք իրականացվել են «բազային» հապավմանը համապատասխանող օբյեկտներից: Ինքն այդ ցուցակում եղել է միայն չորրորդը, իսկ կինը՝ երրորդը։

Ցուցակում առաջինը եղել է ամերիկացի Ֆիլ Սմիթը։ Ներկայումս այդ ցուցակում բեյսջամփերների թիվն արդեն գերազանցել է 2000-ը։ Բայց Բենիշը դրանով չի սահմանափակվել։ Նա ամեն ջանք գործադրել է մարզաձևը հանրահռչակելու համար՝ շարունակելով տեսանյութեր նկարահանել իր սիրելի ժամանցի մասին և թողարկել այդ էքստրեմալ սպորտի մասին ամսագիր։ Կարլ Բենիշի կյանքը ողբերգականորեն ընդհատվել է 1984 թվականին, երբ նա վթարի է ենթարկվել Նորվեգիայում ժայռից ցած նետվելու ժամանակ: Բայց նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Բեյսջամփինգը տարեցտարի ավելի ու ավելի է տարածվում աշխարհում։ Բեյսջամփինգի աշխարհի առաջին առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում 2001 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր կանոնավոր կերպով անցկացվում են այդ սպորտաձևի առաջնություններ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46