Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Ալիևը շտապում է, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի փոխվել». բուռն, հետաքրքիր իրադարձություններ ու զարգացումներ կսկսվեն. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի հետ խոսել ենք քաղաքական, այդ թվում՝ ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ՝ վերլուծելով նաև Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հերթական հանդիպման արդյունքները: Քաղաքական վերլուծաբանը նախ շեշտեց, որ թշնամի պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, այս փուլում ևս շարունակում է շտապել:

«Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնումը պայմանավորված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ ընդամենը նշվում էր, որ 3 տարվա մեջ պետք է այլընտրանքային ճանապարհի մասին նախագիծ հաստատվի: Իսկ թե ինչու այն, ըստ էության, ժամանակից շուտ կյանքի կոչվեց, պատճառն Ալիևի շտապողականությունն էր, ինչն էլ իր պատճառն ունի. ըստ իս, Ալիևը ենթադրում էր, որ Հայաստանում կարող է ինչ-որ իրավիճակ փոխվել, ըստ այդմ, կփոխվեն նաև պայմանավորվածությունները: Սա է պատճառը, որ հուլիս, օգոստոս ամիսներին, երբ Հայաստանում ներքաղաքական վիճակը հանդարտ էր, Ալիևը երկու պահանջ դրեց. մեկն Արցախից ՀՀ զինված ուժերի դուրսբերումն էր, մյուսը՝ այլընտրանքային ճանապարհին անցնելը: Երկու պահանջն էլ Հայաստանի իշխանությունը բավարարեց: Այս ամենին հաջորդեց հերթական եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Այս առումով ևս Ալիևը շտապում է: Իմ կարծիքով, շտապում է ինչքան հնարավոր է շուտ և շատ բան պոկել, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի փոխվել, ինչը հնարավոր տարբերակ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մարգարյանը:

Նրա խոսքով, Ալիևն ուզում է Հայաստանի ներկայիս իշխանություններից ստանալ հավաստիացում առ այն, որ իրենք ձեռք են քաշել Արցախյան հարցից:

«Նիկոլ Փաշինայանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր ամբողջ ուժով դիմադրում է, բայց, չգիտես ինչու, չի կարողանում: Միևնույնն է՝ արդյունքում Ալիևը հայտարարում է, որ խմբեր ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ հանդես եկավ: Այդուհանդերձ, միայն հետագա իրադարձությունները ցույց կտան, թե իշխանությունները որքանով են իրենց ասածի տերը մասնավորապես այն հարցում, որ առանց Արցախի բնակչության առնվազն իրավունքների ու անվտանգության հարցի որոշակիության, չի կարելի խոսել մնացած խնդիրների լուծման մասին: Պարզ կլինի՝ նշվածի մասով ԱԳՆ հայտարարությունն իսկապես դիրքորոշո՞ւմ է, թե՞ իշխանությունների հերթական «բլա-բլա-բլա»-ն: Իրենք, սովորաբար, խոսում են, բայց վերջում՝ հակառակն անում: Բերձորի միջանցքի մասով օգոստոսի սկզբին Փաշինյանն ասում էր՝ համաձայնություն չենք տվել, բայց, ի վերջո, հանձնեցին»,-ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ, ամեն դեպքում, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շատ շուտ չեն հանգուցալուծվի: «Շատ բան կախված է թե՛ արտաքին գործոններից, թե՛ Հայաստանում ներքին զարգացումներից: Արտաքին ասելով՝ նկատի ունեմ ռուս-արևմտյան հակամարտության ընթացքը: Ալիևը խոսում է երկու-երեք ամսվա մասին, բայց կարծում եմ՝ 2-3-ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրը պատրաստ չի լինի, որովհետև այս աշնանը և՛ Հայաստանում, և՛ Արցախում բուռն, հետաքրքիր իրադարձություններ, զարգացումներ կսկսվեն: Արցախում արդեն իսկ բազմահազարանոց հավաքներ ենք տեսնում, հետաքրքիր այլ գործընթացներ՝ մասնավորապես գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, ըստ որի, ինքը տեղափոխվում է Արցախ և ծրագրեր ունի»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում անդրադառնալով նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին տեղեկություններին՝ Ռ. Մարգարյանը նկատեց. «Առնվազն կարող ենք ասել, որ և՛ Ռուբեն Վարդանյանի որոշումը, և՛ Կարեն Կարապետյանի մասով տեղեկությունները չէին լինի, եթե իրենք խորհրդակցություններ չունենային ռուսական քաղաքական շրջանակների հետ: Իրատես ու անկեղծ լինելով՝ մենք պետք է փաստենք, որ այսօր Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն չէ, հիմնական երաշխավորը ռուսական խաղաղապահ զորախումբն է: Եթե այս պայմաններում Ռուսաստանի գործարարը գալիս է Արցախ, նշանակում է՝ իր հաշվարկով ևս այդ վիճակը դեռ երկար է տևելու: Այստեղ մեկ այլ հանգամանքի մասին կցանկանայի շեշտել: Հաճախ է ասվում՝ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց…»: Իրականում ՌԴ-ն դաշնակից է, որովհետև տարածաշրջանում մեր ու իրենց շահերը համընկնում են. որքան էլ ՌԴ-ն խաղա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, շատ լավ հասկանում է, որ Թուրքիան տարածաշրջանում իր մրցակիցն է: Եվ եթե այս ամենը մեկ ամբողջության մեջ ենք դիտարկում, ապա վերոնշյալ արդեն կայացված կամ հնարավոր որոշումները Ռուսաստանի կողմից ազդակներ են առ այն, որ իրենք նաև Արցախի՝ տնտեսապես հզորանալու այդ ճանապարհն են տեսնում»: Ինչ վերաբերում է Արևմուտքի ու ՌԴ-ի մոտեցումներին բանակցային գործընթացում, նա շեշտեց, որ տարբերություն կա, և խնդիրն օբյեկտիվ իրականությունն է.

«Ցավոք, Արևմուտքի մասն են կազմում մեր թշնամի երկրները, ինչից փախչել հնարավոր չէ: Թուրքիան Արևմուտքի խոշոր խաղացողն է այս տարածաշրջանում: Սա է խնդիրը, որ ասում ենք՝ այո, մենք ուզում ենք բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ, բայց ՌԴ-ն է մեր դաշնակիցը, որովհետև շահերն են համընկնում: Մեկ ցայտուն օրինակ բերեմ: Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում հիմնավորվելու որոշումից հետո քննադատություններն ավելի շատ հայաստանյան արևմտյան դաշտից էին, բայց, կարծես, որևէ բան չկար քննադատելու. ինչքան շատ ներդրումներ արվեն Արցախում, այնքան մարդիկ ավելի շատ կուզենան մնալ այնտեղ, գնացածներն էլ անգամ կարող է վերադառնալու ցանկություն ունենան: Մինչդեռ քննադատեցին, քանի որ արևմտամետ ուժերի խնդիրը, ցավոք, ոչ թե Արցախի ծաղկումն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը: Սա է պատճառը, որ իրենք հարձակվել են նման ծրագրերի, նաև վերոնշյալ անձանց վրա»:

Ռուբեն Մարգարյանը շեշտեց՝ իրականում վերոնշյալ բոլոր հանգամանքները մեկ շղթա են ենթադրում. «Մենք պետք է հասկանանք, որ այնքան բան է քանդվել 4 տարվա մեջ, որ միանգամից հետ բերել ուղղակի անհնար է: Պատրանքներով չպետք է ապրել: Այսօր խնդիրը հետևյալն է՝ չզիջել ավելին, քան արդեն զիջվել է, ու նախադրյալներ ստեղծել, որ և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում ձևավորվի մի իշխանություն, որը կապահովի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վերածնունդը՝ գուցե հնարավորություններ ստեղծելով հետագայում զարգացնել թե՛ ԱՀ-ն, թե՛ ՀՀ-ն, որը ևս շատ բան կորցրեց այս տարիներին: Միգուցե այս աշնանը սպասվող վերոնշյալ զարգացումներից հետո տեսնենք այդ վերածննդի հնարավորությունը»:

Խոսելով ներքին մի շարք հարցերից և դիտարկելով իշխանության այսօրվա վարքագիծն ու քայլերը՝ քաղաքական վերլուծաբանը նկատեց. «Ինչքան էլ իշխանությունը փորձի ցույց տալ, թե մեղավոր չէ պատերազմի արդյունքների համար, լավ գիտի, որ մեղավոր է: Երկրորդ՝ լավ հասկանում է, որ մի բան է, երբ իշխանություն ես, մեկ այլ բան, երբ արդեն իշխանություն չես: Այդ հարցերը չեն կարող կորչել ու մոռացվել: Երբ կգա այն պահը, որ իշխանությունը ՀՀ-ում կփոխվի, ամբողջը ջրի երես է դուրս գալու, ինչը հասկանում է նաև ներկայիս իշխանությունը: Սա է պատճառը, որ ինչքան հնարավոր է՝ ուզում է պարտության պատճառները բարդել ուրիշ մարդկանց վրա, որովհետև ինչ էլ անի, ոնց էլ շարժվի, վերջը գալու է, ու վերջում բոլոր հարցերն իրենց պատասխաններն են ստանալու: Բոլորն են հասկանում, որ պարտությունների հիմնական պատճառն իշխանությունների քաղաքականությունն է թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ժամանակ: Փորձում են ինչ-որ ձևով պատասխանատվության մասը բարդել ուրիշների վրա, որ մարդկանց մեջ առաջանա տպավորություն, թե իշխանությունն այդքան էլ մեղավոր չի եղել: Սա, իհարկե, անհեթեթ է: Մոտավորապես նույնն է, երբ զինվորին մեղադրես, ասես՝ ինչու ծուռ կրակեցիր, եթե ուղիղ կրակեիր, ոչ թե ադրբեջանցին, այլ մենք առաջ կգնայինք»:

Ռ. Մարգարյանն ընդգծեց՝ պատերազմի ժամանակ ոչ ոք երաշխավորված չէ իդեալական որոշումներ ընդունելու առումով, որոշումներն ակնթարթորեն են ընդունվում. «Կլինեն ճիշտ, սխալ որոշումներ, մինչդեռ պատերազմի ելքը դրանով չի պայմանավորվում: Այն պայմանավորված է պատերազմից առաջ ու նաև այդ ընթացքում վարվող քաղաքականությամբ, շատ այլ հանգամանքներով, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության և ոչ թե այս կամ այն հրամանատարի գործողության հետ: Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ իշխանության ասածներն ու արածներն իրարից շատ տարբեր են, այս անգամ էլ կասկած չկա, որ ինչպես մնացած, այնպես էլ նոր հարուցվող գործերն էլ են փլվելու: Իշխանությունը պարզապես պահի տակ ուզում է PR-ի համար ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղել կամ էլ զուտ մարդկանց զբաղեցնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”