Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


2018թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք գոհ չենք այն իրավիճակից, որն ունենք. Փաշինյան

POLITICS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Պետական այրեր,

Արտակարգ իրավիճակների նախարարության,

Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է:

Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը: Ինչո՞ւ ենք գնում նման փոփոխությունների: Ամենակարևոր երկու մոտիվացիայի մասին եմ  այսօր ուզում խոսել, որը կարելի է տեղադրել մեկ ընդհանուր վերնագրի ներքո: Ընդհանրապես մեր երկրում,  պետական համակարգում,  ամենուր, մի քանի անգամ  եմ ասել, անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել և աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների:

Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է , որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա:

Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ և այդ աշխատավարձը հինգ, վեց , յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած  նախնական չափորոշչին:

Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիակնությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: Իհարկե, 2018 թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ  մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը:

Հարգելի ներկաներ,

Կրկին  շնորհավորում եմ և բոլորիս մաղթում եմ եռանդ, որպեսզի մենք այս կարևոր ճանապարհը հետևողական, գրագետ անցնենք, և արդյունքում կունենանք բոլորովին նոր իրավիճակ թե՛ փրրկարար ծառայության աշխատողների սոցիալական վիճակի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգի,  թե՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և կառավարման հմտությունների առումով: Ընդհանուր առմամբ, իհարկե, սա այն դեպքն է երբ պետք է բոլոր փրկարարներին մաղթել ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալություն, բայց հնարավորինս քիչ աշխատանք:

Շնորհակալություն բոլորիդ ծառայության համար և մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով»:         

Արտակարգ իրավիճակների նաշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱԻՆ մի խումբ ծառայողների: 

Այնուհետև կառավարության ղեկավարը և Հանրապետության նախագահը հետևել են ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում ներկայացվել են ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:

Վարչապետը և նախագահը հետևել են նաև ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը:

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia