Ողբերգություն Կամչատկայում․ զոհվել է 8 լեռնագնաց
SOCIETYԿամչատկայում՝ Կլյուչեւսկայա Սոպկա գագաթը բարձրանալիս 8 լեռնագնաց է զոհվել։ Այս մասին փոխանցում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փրկարարներին եւ բժիշկներին տեղափոխող ուղղաթիռը այսօր՝ չորրորդ փորձից միայն կարողացել է վայրէջք կատարել հրաբխի լանջին։
Նշենք, որ հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններ ներկայացնող տուրիստները Կլյուչեւայա Սոպկա բարձրանալը սկսել էին օգոստոսի 30-ին։ 4000 մետր բարձրությունից հինգ լեռնագնաց գլորվել էին ներքեւ, եւս մի քանիսը ստացել էին մարմնական վնասվածքներ։ Նրանց մոտ ուղարկվել էին փրկարարներ եւ ցամաքային եւ օդային եղանակով։ Ուղեկցորդը ստացել էր ոտքի կոտրվածք։ Եւս երկու լեռնագնաց կարողացել էր ցած իջնել ու հասնել բազային ճամբար։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



