ԱՄՆ դեսպանատունը շարժվե՞ց տեղից. Չալաբյանի կնոջն ու փաստաբաններին ընդունել են
ANALYSIS«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ քաղաքական հետապնդումները տևական ժամանակ ուշադրության չէին արժանանում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, օտարերկրյա ներկայացուցչությունների կողմից։
Ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ հասարակական-քաղաքական գործչի փաստաբանները բազմիցս դիմել են իրավապաշտպան կազմակերպություններին, ներկայացրել փաշինյանական վարչախմբի թխած գործի մանրամասները, տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ապօրինի որոշումները։
Չալաբյանի գործը երկար ժամանակ անուշադրության մատնելուց հետո, ըստ ամենայնի, իրավապաշտպաններն ու ԱՄՆ դեսպանատունն արթնացել են, հիշել, որ կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազգային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը:
Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս տարվա մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը ԱՄՆ պետքարտուղարության «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Թերևս, հենց այս հանգամանքն է պատճառը, որ ԱՄՆ դեսպանատնից որոշել են անդրադառնալ ապօրինի գործին։ Թե ի՞նչ ազդեցություն կունենա այդ հանգամանքը, ցույց կտա ժամանակը։
Արմեն Մեհրաբյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



