Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի բնապահպանության ոլորտի խոստումնալից իրադարձությունները՝ ամփոփ

SOCIETY

Անցնող տարին հարուստ էր բնապահպանության ոլորտում խոստումնալից իրադարձություններով: «Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից առավել կարևորները և ներկայացնում է դրանք ժամանակագրական հաջորդականությամբ։

Նուբարաշենի թունաքիմիկատներիգերեզմանոց

Տարին մեկնարկեց լավ լուրով՝ հունվար ամսին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատեց Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերջնական ոչնչացման ծրագրի ֆինանսավորումը: Ինչը նշանակում է, որ Հայաստանին տրամադրվող 4,7 միլիոն դոլարի շրջանակներում հինգ տարվա ընթացքում կոչնչացվի մոտ 1050 տոննա առաջին կատեգորիայի առավել աղտոտված նյութեր, ինչպես նաև կվնասազերծվի երկրորդ կատեգորիայի 7100 տոննա աղտոտված հողային զանգված և 12 հազար տոննա առավել թույլ աղտոտված հողային նյութի: Ծրագրի համաձայն հինգ տարվա ընթացքում Հայաստանից ոչնչացման նպատակով կար տահանվի 1050 տ 1-ին կատեգորիայի նյութ, 2-րդ կատեգորիայի հողային նյութը կաղտազերծվի երկրի ներսում, իսկ առավել թույլ աղտոտված տարածքների հողը կենթարկվի վերականգնման:

Գերեզմանոցից աղտոտված հողի տարհանումից հետո կձեռնարկվեն միջոցառումներ, որպեսզի մեծանա լանջի կայունությունը, ապահովվի մակերևութային և ստորգետնյա ջրահեռացումը և չաղտոտվեն գրունտային ջրերը: 

Իսկ արդեն մայիսի 26-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրեցին «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում» ծրագրային փաստաթուղթը:  Ծրագրի շրջանակներում լիկվիդացվելու են Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված ԿOԱ-ի թափոնները, ինչպես նաև հանրապետության 24 տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները:

 

«Տաթև» ազգային պարկի հիմնում

Փետրվար ամսին IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը հայտարարեցին «Տաթև» ազգային պարկի ստեղծման մասին: Ծրագրերի հիմնական նպատակն է Տաթևի տարածաշրջանում ստեղծել ազգային պարկ, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն  նաև աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։ Նախաձեռնությունների նպատակը տարածքի յուրահատուկ էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանումն է, աջակցությունը էկոտուրիզմի զարգաց մանը:

Տարածքը ընձառյուծի քարայծների, հայկական մուֆլոնների, կովկասյան մարեհավի, կասպիական ուլարի և մի շարք այլ տեսակների ապրելավայրն է, ունի հարուստ բուսականություն, յուրահատուկ է նաև իր ռելիկտային անտառներով: Այսօրվա դրությամբ ազդակիր համարվում է 11 համայնք, բայց ավելի հստակ թիվ կլինի այն ժամանակ, երբ կհավաքագրվեն բոլոր տվյալները, պատրաստ կլինի վերջնական քարտեզագրումը:

Փոքր ՀԷԿ-եր

Դեռ նախորդ տարեվերջին Բնապահպանության նախարարության «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակում մեկնարկեց Փոքր ՀԷԿ-երի մոնիթորինգը: Հետազոտության ընթացքում դիտումներ են կատարվել Հայաստանի 8 մարզերում գործող 87 փոքր ՀԷԿ-ում: Այսօր Հայաստանում փոքր ՀԷԿ-երը, որոնք շահագործվում են, կամ արդեն պետք է շահագործվեն, ընդհանուր առմամբ թվով 144-ն են: Փոքր ՀԷԿ-երով ամենախտացված մարզը Սյունիքն է, որտեղ շահագործվում է 33 ՀԷԿ, և մոտակա ժամանակ արդեն կշահագործվի ևս 11 ՀԷԿ, այնուհետ՝ Վայոց Ձորի մարզը, որի գետերը, մարզի  փոքր մակերեսի առկայությամբ, լցված են փոքր ՀԷԿ-երով:

Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի մեծամասնությունը խախտում է ջրի բնական թոհքի ծավալները և դրանցից մեծամասնության ձկնանցարանները թույլ չեն տալիս գետում բնակվող ձկնատեսակներին ձկնադրման համար լողալ դեպի գետի վերին հոսք: Եվ միայն չորս ՓՀԷԿ գործում է շրջակա միջավայրին նվազագույն վնաս հոսնելով:

Իսկ մինչ բնապահպանությաննախաարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետազոտում էին Հայաստանի գետերի երկայնքով սփռված Արդշինբանկը և OPEC-ի (Organization of the Petroleum Exporting Countries) միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) մարտի 31-ին`Վիեննայում, ստորագրել էին 10 միլիոն դոլլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար: 
Ի դեպ, տարեվերջյան ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախարարը հայտարարեց, որ  խնդիրներ ունեցող փոքր ՀԷԿ-երին կառաջարկվի առողջացման լրագրեր, որոնց կատարման արդյունքում փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր: Իսկ այն ՀԷԿ-երը, որոնք չեն շտկի իրենց մոտ հայտնաբերած խնդիրները, նախարարի խոքով, այլ կարգավիճակով կներկայացվեն համապատասխան լիազոր մարմիններին: Բնապահպանության նախարարը հավելեց, որ արդեն կառավարություն է ներկայացվել առաջարկություն, որպեսզի փոքր ՀԷԿ-երով գերծանրաբեռնված և խնդիրներ ունեցող գետերի վրա չտրվի թույլտվություն՝  նոր ՀԷԿ-երի կառուցման համար:

Աղբավայրեր

Հայաստանում ներկա դրությամբ գոյություն ունի մոտ 450 արտոնված աղբավայր, որոնք սպասարկում են Հայաստանի բնակավայրերի ընդամենը կեսին: Ոչ պաշտոնական տվյա;ների համաձայն այսօր Հայաստանում ստեղծվել կամ տարերայնորեն ձեւավորվել են ավելի քան 500 ապօրինի աղբավայրեր եւ բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են շուրջ 1500 հա տարածք, դրանք առաջացնում են բնապահպանական եւ սանիտարական լրջագույն խնդիրներ:

Դեռ օգոստոսին «Արմենպրես»-ի հետ զորույցում ՏԿԱԻՆ փոխնախարար Արտաշես Բախշյանը նշեց, որ քանզի Հայաստանի մարզերում չեն գործում անհրաժեշտ պայմաններին համապատասխանող աղբավայրեր, ՏԿԱԻ նախարարությունը չի կարող իրենց իրավունք վերապահել տուգանել գյուղապետերին աղբահանություն չկատարելու կամ թերի կատարելու մեջ, ինչի արդյունքում գետերի և ճամփեզրերի մետ գոյանում են աղբի կղզյակներ:

Մոտ երկու տարի առաջ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմաբ կատարված հետազոտության հիման վրա ստեղծվեց Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարարության  ծրագիրը: Ծրագիրը մշակած խորհրդատու ընկերության առաջարկում ՏԿԱԻՆ ներկայացուցիչները գտել էին մի շարք խնդիրներ: Օրինակ՝ Սյունիքի աղբավայրը, որը, ըստ առաջարկի, պետք է գտնվի Կապան քաղաքի մոտակայքում, պետք է սպասարկի նաև Մեղրի քաղաքը, սակայն հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է կատարվի աղբի տեղափոխումը Մեղրիից Կապան, եթե ճանապարհն անցնում է բարդ տեղանքով:

Ի հեճուկս առկա խնդիրների աղբավայրերի խնդիրը տեղում չի դոփում և դեռ մայիսին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 3.5 միլիոն եվրոյի վարկ կստանա՝ Կոտայքի մարզում նոր աղբավայր ստեղծելու համար, որն ըստ խոստումների լինելու է եվրոպական ստանդարտներին համապառասխան:

Ծրագրում ներգրավված կլինեն Կոտայքի մարզի 8 քաղաքային համայնքները, ինչպես նաևԳեղարքունիքի մարզի Սևան քաղաքը: Նախատեսվում է Կոտայքի  մարզում ստեղծելժամանակակից  աղբավայր, ինչը հնարավորություն կտա լուծել մարզում աղբահանությանխնդիրները:

Իսկ արդեն նոյեմբերի 25-ի հայտնի դարձավ, որ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշման մասին: Նոր աղբավայրը  նախատեսվում է կառուցել Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ: Աղբավայրի  առաջին գոտին շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է գործող աղբավայրի փակման և վերականգնողական աշխատանքների իրականացում:

Արևային էլեկտրաէներգիա

Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը: Բազում արևային օրեր ունեցող երկրում առ այսօր այդ օրեցօր զարգացում ապրող այլընտրանքային էներգիայի աղբյուրի ոլորտը Հայաստանում փակուղու մեջ էր, սակայ ն սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը վերականգնվող էներգիայի ոլորտի խթանուման նպատակով մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հավանություն տվեց: Օրենքների փոփոխությունները նախատեսում են, որ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կկարողանա իր տան տանիքին տեղադրել արևային պանելներ, արադրել էլեկտրաէներգիա և վաճառել էլեկտրական ցանցերին:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել էր, որ վերոնշյալ գործընթացն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ մինչև 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից: Իսկ հուլիսի 16-ին գործադիրն սահմանել էր սակագին արեւային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի համար:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025