Տոնի Կրոս․ Փաստերը Ուլի Հյոնեսի դեմ են
SPORTՄադրիդի «Ռեալի» 32-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսին, որը նրա խաղը որակել էր «հնաոճ եւ հորիզոնական»։
«Նրա գնահատականները ինձ չեն մոտիվացրել։ Հնարավոր է՝ սկզբում տխրել էի, քանի որ ավելին էի սպասում նրանից։ Փաստերը նրա դեմ են խոսում»,- Կրոսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Տոնի Կրոսը «Բավարիայից» «Ռեալ» է տեղափոխվել 2014-ին։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում Տոնի Կրոսը մասնակցել է 45 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Կրոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



