Լոս Անջելեսի մոտակայքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
SOCIETYԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները գրանցվել են երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 17:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Դևոր Հայթս քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք և Լոս Անջելեսից 78 կմ դեպի հյուսիս-արևելք, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժին հաջորդել են 2 հետցնցումներ` 3.8 և 3.2 մագնիտուդով:
Զոհերի և փլուզումների մասին հաղորդագրություններ դեռ չկան:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum



