Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՕԳՈՍՏՈՍԻ). Անկախության սկիզբը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի Եվրոպական օր, Ուկրաինա ՝ Պետական դրոշի օր, Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր, Անտիկ Հռոմ՝ Վուլկանալիա, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1071 - Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրել սելջուկներից:

1904 – ծնվել է խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը:

1908– ծնվել է ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ Արթուր Ադամովը:

1910 – ծնվել է նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը:

1947 - վախճանվել է խորհրդահայ դերասան Հասմիկը (Թագուհի Հակոբյան):

1990- Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը, որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։

1991- Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել համաժողովրդական հանրաքվեով, որի մասնակիցների 94,39 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական երեք Су-25 ինքնաթիռ ռմբակոծել են Ստեփանակերտը, 500 կիլոգրամանոց մեկ ռումբ ընկել է այն հյուրանոցի շենքի վրա, որտեղ պատսպարված են եղել Մարդակերտի շրջանի փախստականները. զոհվել է 14 մարդ: - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էստոնիայի հետ:

1993 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Ջեբրայիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

1999 – Երևանում բացվել են Համահայկական առաջին խաղերը։

2002- Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում ընդգրկվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: 2007- Վրաստանի կրթության և գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:

2011- Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ամենահայտնի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմետ Փերինչեքը:

2016-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար:

ԱՇԽԱՐՀ

93 -վախճանվել է հռոմեական զորահրամանատար և քաղաքական գործիչ Գնեյ Յուլի Ագրիկոլան:

476 -Տիցինեի ճակատամարտում Օդոակրը հաղթել է հռոմեացի զորահրամանատար Ֆլավիայի գլխավորած բանակին և իր բանակի կողմից հռչակվել է Իտալիայի թագավոր:

1552 -ռուսական ցար Իվան Գրոզնու բանակը շրջափակել է Գրոզնի քաղաքը:

1631 -վախճանվել է լիտվական գրերի հիմնադիր Կոնստանտինուս Սիրվիդասը:

1754 -մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը:

1806 –վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Օգյուստեն Կուլոնը:

1839 - Միացյալ Թագավորությունը նվաճել է Հոնկոնգը:

1864 – ծնվել է հույն քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը:

1866 -կնքվել է Փարիզյան հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել ավստրոպրուսական պատերազմին: Ըստ այդ պայմանագրի, Վենետիկն անցել է Իտալիային:

1867 – ծնվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը:

1913-Կոպենհագենում բացվել է Անդերսենի հեքիաթի հերոսուհու՝ Ջրահարսի արձանը:

1914 -Ճապոնական Կայսրությունը, պատերազմ հայտարարելով Գերմանիային, մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադը առաջին անգամ ենթարկվել է զանգվածային ռմբակոծության, սկսվել է Ստալինգրադի պաշտպանությունը:

1989 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ, ձեռք ձեռքի տալով, կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:

1991-Բորիս Ելցինի կողմից դադարեցվել է ԽՄԿԿ-ի օրգան «Պրավդա» թերթի հրատարակումը: -հիմնադրվել է համացանցը, աշխարհում առաջին անգամ բոլորի համար բացվել է մուտքը վեբ-սերվերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia