Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ է ձեռնտու նման վիճակը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Որպես կանոն, ներկայում հանրային քննարկումների կիզակետում առաջին հերթին արտաքին մարտահրավերների հարցն է, և շատ հաճախ աչքաթող են արվում ներքին մարտահրավերներն ու խնդիրները։ Թերևս պատճառն այն է, որ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին միջավայրն այնքան բարդ է, որ այդ ֆոնին նույնիսկ մեր ներքին խնդիրների կարևորությունը, կարծես, նվազում է։ Այնինչ ներքին խնդիրների անտեսումը ևս վտանգավոր, նույնիսկ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետականության համար։

Օրինակ՝ երկրում առկա բարձիթողի վիճակը, տարբեր պատահարները և հանցագործությունների աճը արդեն լուրջ մարտահրավեր են դարձել։ Համենայնդեպս, գրեթե չկա մի օր, որ լրահոսում չհայտնվեն դանակահարությունների, կրակոցների, ավազակային հարձակումների, գողությունների, խուլիգանությունների, ծեծկռտուքների ու այլ հանցագործությունների մասին նորություններ։ Այսպիսի իրադարձությունների թարմ օրինակները բոլորիս աչքի առաջ են՝ կրակոցներ Երևանում, Էջմիածնում, նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք և այլն։

Առավել ցավալի է, որ ծանր հանցագործություններից շատերը նաև մարդկանց մահվան պատճառ են դառնում։ Կարճ ասած՝ երկրում քրեածին բարդ վիճակ է, որը խորքային պատճառներ ունի։ Նախևառաջ հանցագործությունների աճը պայմանավորված է հանրության շրջանում տիրապետող տրամադրություններով։ Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ յուրաքանչյուր փոքր միջադեպ կարող է վերջանալ հաշվեհարդարով։ Իսկ այս ամենն ատելության մթնոլորտի հետևանք է, քանի որ իշխանությունները չորս տարի շարունակ թշնամության և ատելության դոզայով թունավորել են հանրությանը, հանրության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացրել և բարիկադներ կառուցել։ Պատահական չէ նաև, որ երբեմն էլ վիճաբանություններն ու սպանությունները քաղաքական ենթատեքստ են պարունակում և անմիջականորեն կապվում են իշխանության ներկայացուցիչների անունների հետ։ Այսինքն, երբ մարդկանց համազգային գաղափարների շուրջ համախմբելու և հանրության տարբեր հատվածների միջև ատելությունը արմատախիլ անելու փոխարեն, հակառակն է արվում, նման դեպքերի հաճախակի կրկնությունները չպետք է բացառել։

Մյուս կողմից էլ՝ երկրում քրեածին իրավիճակը հանցագործությունների նախականխմանը միտված միջոցառումների և քայլերի բացակայության արդյունք է, իսկ եթե ավելի գլոբալ ասենք՝ հանրապետության պետական ողջ համակարգում տիրող ընդհանուր «բարդակի» հետևանք։ Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման ընթացքում հայտարարել են, թե պայքարում են քրեական ենթամշակույթի տարածման դեմ, իրավական համակարգում բարեփոխումներ են կատարում, օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց փաստը մնում է փաստ, որ հանցավորությունն աճում է։

Բանն այն է, որ իրականում իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներն ավելի են նպաստում հանցավորությանն ու երկրում առկա բարձիթողի վիճակին, քանի որ իրենց ոչ այնքան հանցագործությունների կանխումն է հետաքրքրում, որքան իրավապահ համակարգը իշխանությունը պահելու գործիք դարձնելը։ Մի շարք ոլորտներ ուղղակի անտերության են մատնված, չկա համապատասխան վերահսկողություն, ինչի արդյունքում էլ ականատես ենք լինում տարօրինակ դեպքերի ու որոշ դեպքերում նաև ողբերգական իրադարձությունների։

Թերևս համակարգային վերահսկողության բացակայության հետևանք է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած անհասկանալի պայթյունն ու դրան հետևած տարբեր վարկածների շրջանառումը, առավել ևս այն, որ երկրի վարչապետն է փորձում կառավարության նիստում առանց համապատասխան հիմնավորումների հապշտապ փարատել ահաբեկչության մասին կասկածները՝ մատնանշելով ծուխն ու փախչող մարդկանց։ Ինչպես տեսնում ենք, քրեածին իրավիճակն ու երկրում առկա քաոսային իրադրությունը չափազանց մտահոգիչ են. եթե նախկինում Հայաստանը համարվում էր ամենաապահով երկրներից մեկը, ապա հիմա վտանգ կա, որ կարող է դադարել այդպիսին լինել։ Իսկ թե ում է դա ձեռնտու, մտածելու հարց է:

Իսկ այս ֆոնին իշխանություններն իրենց նեղ քաղաքական շահերն առաջ տանելու խնդիրներով են զբաղված, կուսակցական համագումարի հարց են առաջ քաշում, Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուի են որոշում և այդպես շարունակ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement