«Արսենալի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան 36 տարեկանում
SPORTԼոնդոնի «Արսենալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Նաչո Մոնրեալը 36 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նրա գրել է սոցիալական ցանցերում։
«36 տարի ֆուտբոլում եմ, դրանցից 16 տարին՝ պրոֆեսիոնալ։ Իմ ծունկն ինձ ասում է, որ ես չեմ կարող շարունակել այսպես խոշտանգել իմ մարմինը։ Շատ լավ տարիներ էին»,- գրել է Նաչո Մոնրեալը։
Նրա վերջին ակումբն իսպանական «Ռեալ Սոսիեդադն» էր։ «Արսենալում» անցկացրած 6 մրցաշրջանում Նաչո Մոնրեալը դարձել է Անգլիայի եռակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իսպանական «Մալագայում» եւ «Օսասունայում»։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



