Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել

SOCIETY

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների, Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա, տեղեկացնում է Hetq.am-ը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։

Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ Արշակունյաց պողոտա 15 հասցեի անշարժ գույքը իր միավորի որակական և քանակական բնութագրերով բաղկացած է 63 անուն շենք-շինություններից, այդ թվում՝ վարչական շենքից, գրասենյակային տարածքից, առևտրի տաղավարներից և ինքնակամ կառույցներից։ Հողամասի ընդհանուր մակերեսը ավելի քան 6 հա է:

Այդ հասցեն շուրջ 2 տասնյակ վարձակալ ունի, որոնք պաշտոնապես գրանցել են վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում։ Բնականաբար, «Սուրմալու» առևտրի կենտրոնը բազմաթիվ տաղավարներ ունի և այդքան էլ վարձակալներ, որոնց իրավունքը Կադաստրում չի գրանցվել։

Այս հրապարակմամբ կանդրադառնանք Կադաստրի կոմիտեում գրանցված վարձակալներին։

• 2019թ․ հունվարից 141 քմ տարածք վարչական շենքից վարձակալում է «ԱյԹիԷֆ» ՍՊԸ-ն, որը դրամական փոխանցումներ իրականացնող ֆինանսական կազմակերպություն է։ Այս ընկերությունը երկու տարածք է վարձակալել՝ 2019թ․ օգոստոսից ևս 140 քմ տարածք վարչական շենքից է վարձակալել։

• 2017թ․ փետրվարից «Դիսթրիմէքս» ՍՊԸ-ն է շուրջ 19 քմ է զբաղեցնում, որը ծխախոտ ներմուծող ընկերություն է։ Տարածքն օգտագործվում է որպես առևտրի կենտրոն։

• 2017թ․ փետրվարից 24 քմ առևտրի կենտրոն վարձակալում է «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ն։ Զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ։ Բացառիկ ներմուծողն է «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» («JAPAN TOBACCO INTERNATIONAL (JTI)», Շվեյցարիա):

• 2017թ․ փետրվարից 20 քմ առևտրի կենտրոնից վարձակալում է նաև «Գրանդ դիլինգ» ՍՊԸ-ն, որը նույնպես ծխախոտ իրացնող ընկերություն է։ «Գրանդ տոբակո»-ի և «Ինթերնեշնլ Մասիս տաբակ»-ի բացառիկ դիստրիբյուտոր։

• 2017թ. փետրվարից 10 քմ տարածք վարձակալել է «Կարթել-Աննա» ՍՊԸ, որը պարենային ապրանքների ներմուծող է։ Չի հստակեցված, թե ինչ տարածք է։

• 24 քմ տարածք առևտրի կենտրոնից վարձակալել է «Կվադրա-Իմպեքս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է «Կաֆֆա» սուրճերի վաճառքով։

• 95 քմ տարածք վարձակալել է «Սավատոն» ՍՊԸ-ն, որը ալկոհոլային խմիչքների մանրամեծածախ վաճառքով է զբաղվում։

• 2015թ. օգոստոսից շուրջ 46 քմ գրասենյակային տարածք վարձակալում է «Գանջ գրուպ» ՍՊԸ-ն։

• 18 քմ տարածք առևտրի կենտրոնում զբաղեցնում է «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, որը նույնպես ծխախոտ ներմուծող ընկերություն է, դիստրիբյուտորն է «Ֆիլիպ Մորրիս ինթերնեշնլ», «Այքոս» և «Հիթս» ապրանքանիշերի:

• 2019թ․ մայիսից 54 քմ առևտրային տարածք վարձակալել է «Բոբ-111» ՍՊԸ-ն։ Ընկերությունը խաղալիքներ ներմուծող և վաճառող կազմակերպություն է։ Խաղալիքները, ըստ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի, նախատեսված են 3-ից բարձր տարիքի երեխաների համար:

• 2019թ․ մարտից 1262 քմ շենքի վարչական հատվածից վարձակալում է «Ի.Տ.Կ.-ռուս» ՍՊԸ-ն, որը կահույքի խանութ-սրահ է։

• 2018թ․ հունվարից 381 քմ տարածք է վարձակալել «Ինտերֆուռ» ՍՊԸ-ն, որը ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություն է։

• Վարչական շենքում 20 քմ տարածք վարձակալել է նաև «Արարատբանկը»:

• Որոշ տարածքներ վարձակալել են անհատ ձեռնարկատերեր։ Մասնավորապես․

• Արման Գալստյան Աշոտի ԱՁ-ն 2011-ից 4 քմ է վարձակալել վարչական շենքից։

• Աշոտ Ալոյան Խաչիկի ԱՁ-ն առևտրի կենտրոնից վարձակալել է շուրջ 14 քմ։

• Արուս Կարապետյան Ֆիլիտերի ԱՁ-ն վարձակալել է 14 քմ առևտրի կենտրոնից։

• Սերոբ Մարտիրոսյան Զավենի ԱՁ վարձակալել է 50 քմ։

• «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ մայիսից 116 քմ է վարձակալում վարչական շենքից։ Այս ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն: Համաձայն ՊԵԿ-ի ԱՁ-ն գործող է, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով:

Գոհար Առաքելյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս 2013-2014թթ․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, այնուհետև նաև ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Հանիսյանի մոտ է աշխատել, թերևս նրա օգնականն է եղել կամ գործավարուհին։

Արդեն 2016 թվականին Գոհար Առաքելյանի անունը հանդիպում ենք Երևանի քաղաքապետարանի պարգևատրումների ցուցակում, որտեղ աշխատել է որպես համակարգչային տեխ․ օպերատոր-գործավար։ Նույն 2016 թվականի նոյեմբերին գրանցել է իր ԱՁ-ն։ Պետռեգիստրում նշված հեռախոսահամարով Գոհար Առաքելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Հեռախոսն անջատված էր։ Վերջինս նաև ֆեյսբուքյան մեր գրառմանը չարձագանքեց։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California