«Հայ ժողովրդի կողքին եմ»․ Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԽորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ իր ցավակցությունը հայտնելով տուժածներին և նրանց ընտանիքներին։
«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին, նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում փրկարարներին։ Ես հայ ժողովրդի կողքին եմ»,- գրել է նա։
Հիեշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան անհետ կորածներ: Զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



