Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Սթափեցնող պայթյուն եւ հավանական վարկածներ

ANALYSIS

Երեկ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական պայթյունը եւս մեկ անգամ փաստեց, որ մենք այլեւ անվտանգ ու ապահով Հայաստանում չենք ապրում: Հայաստանի քաղաքացին անվտանգ չէ ոչ միայն Սյունիքում եւ մյուս սահմանամերձ շրջաններում, այլեւ՝ հենց Երեւանի կենտրոնում: Պայթյունը սթափության կոչնակ էր այն երեւանցիների համար, որոնց կարծիքով` իրենք ապահով են, եթե սահմաններում չեն ապրում, այլ երեւանյան ռեստորան-սրճարաններում, Կասկադում կյանքն են վայելում: Եվ երեւանցիները պատրաստ չեն կիսելու սյունեցիների ու արցախցիների ցավն ու անհանգստությունը, զգալու այն վտանգները, որոնք զգում են նրանք արդեն երկու տարուց ավելի:

Այս անգամ ցավը երեւանցին զգաց սեփական մաշկի վրա: Եթե որոշ մարդիկ արտաքին մարտահրավերների հետ կապված իրենց անտարբերությունն արդարացնում են, թե իրենք աշխատում են եւ հազիվ իրենց օրվա հացի խնդիրն են լուծում, թերեւս հասկացան, որ օրվա հացը վաստակելն էլ այսօր անվտանգ չէ, եւ փողոցում պայքարողները նաեւ իրենց անվտանգության համար են պայքարում: Որքան երկարում է դագաղներով իշխանության եկածների պաշտոնավարումը, այնքան նորանոր ողբերգություններ ու մահ է սփռվում մեր երկրում: 

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցածի իրական պատճառը դժվար թե բացահայտվի, ավելի ճիշտ՝ դրա մասին դժվար թե ճշմարտությունն ասեն հասարակությանը: Այդ հարցում հույս կապել փաշինյանական իրավապահների, ԱԱԾ-ի ու մյուս կառույցների հետ, անմտություն կլինի: Թավշյա իշխանությունը նման հարցերում շատ «ճարպիկ» է եւ շուտ կողմնորոշվում է, թե ում մեղավոր նշանակի:

Ու քանի որ պետական որեւէ կառույցից ակնկալիք չկա, թե կբացահայտվեն դեպքի իրական պատճառն ու մեղավորները, մարդիկ սկսում են իրենց վարկածներն առաջ քաշել ու սեփական հետաքննությունն առաջ տանել: Այստեղ, բնականաբար, յուրաքանչյուրը մեղքի սլաքն ուղղում է այն մարդու կամ թիմի վրա, ում չի սիրում: 

Վարկած 1. 

Տեխնիկական անփութության հետեւանքով առաջացած պայթյուն:
Իշխանական քարոզչամեքենայի արագորեն առաջ քաշած վարկածի համաձայն, կատարվածը տեխնիկական անփութության արդյունք է: Ըստ այդ վարկածի, պատճառը հրդեհային կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներն են եղել, որոնք արձանագրել են Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները՝ 2021 թվականի մարտի 9-16-ին իրականացրած ստուգումների արդյունքում: Իհարկե, սա չբացառվող վարկած է, քանի որ մեր երկրում նման հարցերին միշտ նայել են մատների արանքով, առեւտրի տաղավարները կառուցելիս անվտանգության կանոնները շրջանցում են տարբեր եղանակներով: Սակայն, երբ կատարվածի տեսանյութը դիտում եւ համեմատում ես այլ նմանատիպ պայթյունների հետ, տեսնում ես, որ այս դպքում նկատելի չէ «սալյուտների հրավառությունը»: Ինչեւէ, դա մասնագետների ուսումնասիրության նյութ է: 

Վարկած 2

Հակառուսներից ոմանք համացանցում սկսեցին գրառումներ անել, կատարվածի ետեւում տեսնելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի ականջները: Այդ հարցում օպերատիվ «աշխատեց» հատկապես Տիգրան Խզմալյանը, կարծես փորձելով հերքել թուրք եւ իսլամիստ ահաբեկիչների մեղավորության վարկածը: Ոմանց մոտ կասկածի տեղիք տվեց այն, որ ռուսական կայքերից մեկը դեպքից առաջ էր գրել պայթյունի մասին ու լուսանկար հրապարակել: Իսկ մի՞թե ռուսական ԿԳԲ-ն այդքան միամիտ ու անհամբեր է, որ «իր կազմակերպած» տեռորի մասին գրի այն իրականացնելուց առաջ: Հազիվ թե…

Վարկած 3 
Ահաբեկչություն՝ հանրությանն Արցախի հանձնումից եւ ՀՀ կապիտուլյացիայից շեղելու, վախի մթնոլորտ ստեղծելու եւ քաոս առաջացնելու համար:
Առանց այդ ահաբեկչությունների էլ իշխանությունը տալիս է՝ ինչ ուզում է, անում է՝ ինչ ուզում է: Առանց այն էլ հասարակության ստվար զանգվածն անադեկվատ ու շեղված է այդ թեմաներից: Ի՞նչ կարիք կար «այդքան նեղություն» քաշելու: Այո, իր տան դիմաց տեղի ունեցած պայթյունից վախեցած մարդուն այլեւս չի հետաքրքրի, թե ինչ է կատարվում իրենից մի քանի հարյուր կիլոմետր հեռվում: Իսկ քաոսն արդեն չորս տարի է` կլանել է Հայաստանը: 

Վարկած 4 
Ահաբեկչություն արտաքին թշնամիների, ԻԳԻԼԻ ձեռամբ: 
Բազմիցս համոզվել ենք, որ մայրաքաղաքում արդեն ազատորեն շրջում են ոչ միայն «գորշ գայլեր» ու ադրբեջանցիներ, այլեւ արդեն սպառնալից նամակներ է գրում ԻԳԻԼ-ը, որը ԱԻՆ-ն ուղարկում է համայնքապետարանների, պետական կառույցների, մետրոպոլիտենի ադմինիստրացիային: Գրեթե ամեն օր տեղադրված ռումբերի մասին ահազանգեր են ստացվում, ինչը կաթվածահար է անում մետրոյի աշխատանքը: ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր առաջ իր քաղաքացիներին կոչ էր անում` զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց: Եթե այս ամենին էլ գումարում ենք, որ մենք այլեւս չունենք իր գործառույթներն իրականացնող ԱԱԾ, ոստիկանություն, իրավապահ համակարգ, ապա պատկերն ամբողջանում է, իսկ թշնամական ահաբեկչության վարկածը դառնում է կենսունակ: 

Վարկած 5
Տնտեսական ահաբեկչություն: Սոցիալական ցանցերում դեպքից անմիջապես հետո սկսեց շրջանառվել վարկած, ըստ որի` կատարվածը տնտեսական ահաբեկչություն է, որի ետեւում կանգնած են իշխանամետ օլիգարխները, մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանը, որը վաղուց «աչք ունի» «Սուրմալուի» տարածքի վրա եւ ցանկանում է այնտեղ բազմաբնակարան շենք կառուցել: Ոմանք զուգահեռներ տարան Սուքիասյանի երբեմնի մրցակից «Ձյունիկ» սառնարանային ցանցում տեղի ունեցած հրդեհի հետ, որի արդյունքում ընկերությունն այլեւս գոյություն չունի, իսկ Սուքիասյանի սառնարանային բիզնեսը, ըստ օգտատերերի, ծաղկում է այդ հրդեհից հետո: Բայց ժամեր անց Սուքիասյանի խոսնակը զայրացած գրառում արեց Ֆեյսբուքում` հոգեկան հիվանդ, պիղծ տականքներ եւ գրչակներ անվանելով նման լուրեր տարածողներին:

Իհարկե, սրանք բոլորը վարկածներ են, որոնք կարող են իրական լինել կամ՝ ոչ: Մարդիկ տարբեր վարկածներ են առաջ քաշում, քանի որ վստահություն չունեն պետական կառույցների նկատմամբ եւ վստահ չեն, որ իրականությունը կբացահայտվի, ու մեղավորները կպատժվեն: 

Hraparak.am

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign