Երուսաղեմում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի
INTERNATIONAL NEWSԵրուսաղեմի Հին քաղաքում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Magen David Adom շտապօգնության ծառայությանը։
«Շտապօգնության բժիշկները հիվանդանոց են տեղափոխել յոթ հիվանդի, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնում են մամուլի ծառայությունից։
Բժիշկները հավելել են, որ մյուս հինգը ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ ավտոբուս է գնդակոծվել։ Ենթադրվում է, որ հարձակվողը փախել է:
Մինչ այս հաղորդվում էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարավում գործել են հնարավոր հրթիռային հարձակման մասին ահազանգող ազդանշանները։
Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 00:30-ից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



