Վթար Չարենցի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում
SOCIETYԴեկտեմբերի 29-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Չարենցի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսսան» մակնիշի 85 AT 555, «Մերսեդես» մակնիշի 27 QO 277, «ԲՄՎ» մակնիշի 72 TV 772, «Նիսսան» մակնիշի 44 CC 088, «Օպել Վեկտրա» մակնիշի 35 UD 381 եւ «Մերսեդես» մակնիշի 34 FA 363 պետհամարանիշներով ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



