Չինաստանի ԱԳՆ-ն ուշագրավ կոլաժով մատնանշել է ԱՄՆ-ի վարքագծի երկակի ստանդարտները
INTERNATIONAL NEWSՉինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերյան գրառում է հրապարակել, որում մատնանշել է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարքագծի երկակի ստանդարտները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Խոսքը կոլաժի մասին է, որում պատկերված են մի քանի հակամարտություններ, որոնցում անմիջականորեն ներգրավված է եղել Վաշինգտոնը։ Դրանց թվում են Իրաք և Աֆղանստան ներխուժումները, Հարավսլավիայի ռմբակոծումը և Վենեսուելայի դեմ պատժամիջոցների պատերազմը։
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի ընկալմամբ նման պահվածքը համարվում է «մարդու իրավունքների պաշտպանություն»։ Մինչդեռ Թայվանի մոտ չինական զորավարժությունները ամերիկացիներին «ագրեսիա և սադրանք» են որակում։
«Միշտ ավելի հեշտ է արդարացում գտնել, քան իրականը գտնելը»,- գրել է խոսնակը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



