Նավթն էժանանում է
ECONOMICSՆավթի համաշխարհային գները հինգշաբթի փոքր-ինչ իջնում են՝ ԱՄՆ-ում այդ հումքատեսակի պաշարների ռեկորդային չափերի մասին լուրերով պայմանավորված, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազում է 0,38 տոկոսով՝ մեկ բարելը 97,03 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,41 տոկոսով՝ 91,55 դոլար։
Շուկայի համար գների իջնելու գործոն է ԱՄՆ-ից երեկ ստացված վիճակագրությունը։ Նավթի կոմերցիոն պաշարները երկրում (բացառյալ ռազմավարական պաշարը) մեկ շաբաթում, որն ավարտվել է օգոստոսի 5-ին, ավելացել են 5,5 միլիոն բարելով կամ 1,3 տոկոսով՝ 432 միլիոն բարել, չնայած վերլուծաբանները գրեթե չէին սպասում պաշարների աճի, որոնք այժմ, այդպիսով, հասել են այս տարվա ամենաբարձր մակարդակին։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



