Ամուսինական զույգը մեղավոր է ճանաչվել Լոնդոնում ահաբեկչական հարձակում պլանավորելու համար
SOCIETYԻսլամական ծայրահեղականներ Մուհամեդ Ռեհմանն ու նրա կինը` Սանա Ահմեդ Խանը մեղավոր են ճանաչվել բրիտանական մայրաքաղաքում խոշոր ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման որոշում երեքշաբթի օրը հրապարակել է Լոնդոնի Old Bailey դատարանը:
Ամուսինները պլանավորել էին այս տարվա ընթացքում պայթյուն իրականացնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Նրանց ակցիայի անցկացման ժամանակն համընկնում էր 2005 թ. հուլիսի 7-ի հարձակումների հետ, որի ժամանակ զոհվել էր 52 մարդ, ովքեր գտնվում էին մետրոյի երեք գնացքներում և ավտոբուսում:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
3
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
4
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
5
IDBank warns about scams disguised as remote work



