Մեդվեդևը Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը, ով առաջարկել է «պատասխանատվության կանչել Ռուսաստանի ողջ բնակչությանը», նման են Ադոլֆ Հիտլերի գաղափարներին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Վերջին անգամ Ադոլֆ Հիտլերը փորձել է նման գաղափարներ իրականացնել մի ամբողջ ազգի նկատմամբ։ Դեռևս հարցեր կա՞ն ուկրաինական ուժի բնույթի վերաբերյալ»,֊գրել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել արևմտյան երկրներին արգելել մուտքը բոլոր ռուսների համար։ Քաղաքական գործիչը կարծում է, որ հակառուսական մյուս պատժամիջոցները «թույլ» են՝ համեմատած մեկ տարով երկրի քաղաքացիների համար սահմանների փակման և ռուսական էներգառեսուրսների գնման ամբողջական էմբարգոյի ներդրման հետ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



