Ահազանգ․ բարձրահարկի կայանատեղիում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել
SOCIETYOգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմանում ԱԻՆ ՓԾ 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ, գրում է shamshyan.com-ը։
Ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ փրկարարական և ինժեներական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել է ոսկեջրած իրեր, և չի բացառվում, որ այն քաղաքացիներից մեկինն է, ով այցելել է նշված շենք և այն մոռացել ավտոկայանատեղիում։ Փրկարարներն այն հանձնեցին շենքի անվտանգության աշխատակցին։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



