Կիեւը Մոսկվայից նոտա է ստացել ԱԱԳ-ի մասին համաձայնագրի դադարեցման մասին. Յացենյուկ
INTERNATIONAL NEWSԿիեւը Մոսկվայից նոտա է ստացել ԱՊՀ-ի շրջանակում ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի դադարեցման մասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք նախապատրաստել ենք նախարարների խորհրդի ակտերի բոլոր նախագծերը, սպասում ենք, որ Ուկրաինայի նախագահը ստորագրի Ուկրաինայի Արտաքին տնտեսական գործունեության մեջ փոփոխությունների մասին օրենքը: Մենք ՌԴ-ից արդեն նոտա ենք ստացել, որ ՌԴ-ն դադարեցնում է իր մասնակցությունը Ուկրաինայի հետ ԱԱԳ-ին: Հենց ունենանք բոլոր իրավական հիմքերը, եկող տարի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, ինչի մասին ես արդեն ասել եմ», - ասել է Յացենյուկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



