Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Կադիրովի հետ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։
Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, զրուցակիցները քննարկել են Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։
Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Պուտինի ու Էրդողանի բանակցությունների ընթացքում ծանոթացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ազգային հետախոզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



