Դավիթ Բեկի փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
SOCIETYՕգոստոսի 6-ին, ժամը 06։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mitsubishi» (վարորդ՝ Ղ. Մ., ծնված 1955 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Ucom Launches Fixed Network Services in Zovuni
3
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
4
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
5
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary



