Հերթական սուտը. Պենտագոնը հերքել է Շոյգուի հայտարարությունը
INTERNATIONAL NEWSՊենտագոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունները Ուկրաինայում ամերիկյան արտադրության HIMARS վեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ոչնչացման մասին։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Թոդ Բրեսեյլին:
«Մենք տեղյակ ենք նախարար Շոյգուի այս վերջին հայտարարություններին, և դրանք հերթական սուտն են»,- ընդգծել է պաշտոնյան։
Բրեսեյլի խոսքով՝ «ուկրաինացիները զարմանալի ճշգրտությամբ և արդյունավետությամբ են օգտագործում ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից տրամադրված ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգերից յուրաքանչյուրը»։
Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը պարբերաբար պնդում է, որ խոցել է HIMARS-ը, սակայն երբեք ապացույցներ չի ներկայացրել։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



