Ավետիք Չալաբյանին նորից կալանավորեցին 3 ամսով. Կարեն Վրթանեսյան
BLOGԿարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընդ որում արդեն այն կարգի թքած ունեն նույնիսկ ձևական կողմի վրա, որ դատախազն ընդամենը պահանջում է գրավի դիմաց թողնել ազատության մեջ, իսկ դատավորը շ 3 ամսվա կալանք է տալիս։ («Դատավոր» բառն այստեղ օգտագործելը զավեշտալի է, զուտ իներցիայով եմ շարունակում այդպես կոչել)։
Ընդ որում արդեն այն կարգի թքած ունեն նույնիսկ ձևական կողմի վրա, որ դատախազն ընդամենը պահանջում է գրավի դիմաց թողնել ազատության մեջ, իսկ դատավորը շ 3 ամսվա կալանք է տալիս։ («Դատավոր» բառն այստեղ օգտագործելը զավեշտալի է, զուտ իներցիայով եմ շարունակում այդպես կոչել)։
Ոմանք կարող են «ապշել», անվանել սա «աբսուրդ», «չհավատալ_ ևն։ Բայց ապշելու բան բացարձակապես չկա. դասագրքային դրսևորումներ են բռնապետության։
Նիկոլն ուզում է Ավետիք Չալաբյանի օրինակով ուղերձ տալ բոլորին, որ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների քաղաքական դաշտում չի հանդուրժելու։
Ինչպես և դիմադրության շարժման ակտիվ երիտասարդներին պատժիչ եռամսյա հավաքների տանելն է մարդկանց քաղաքական բողոքներից հեռու պահելու համար։
Ու եթե արդեն այս իրողությունը հասկացել եք, ապա պիտի նաև հասկանաք, որ այն հայը, ով չի ցանկանում կորցնել իր հայրենիքը, իր անցյալը, ներկան, ապագան, ազատությունը, այլ տարբերակ չունի քան քաղաքականությամբ զբաղվել սկսելը։
Ինչպես Մխոյանն էր ամիսներ առաջ շատ դիպուկ ձևակերպել. այսօր հայ մնալն ինքնին քաղաքական ընտրություն է։
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



