Երևանի մետրոյի կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, աշխատանքը կվերսկսվի առավոտյան 7։00-ից
SOCIETYԵրևանի մետրոպոլիտենի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել, այս մասին հայտարարություն է տարածել Մետրոպոլիտենը․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում
ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի իրականացրած մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել:
Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի վաղը՝ 07.00-ից։ Եվս մեկ անգամ հայցում ենք Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



