Զելենսկին խնդրել է դիտարկել երկրում միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը
INTERNATIONAL NEWSՎլադիմիր Զելենսկին դիմել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին՝ խնդրելով քննարկել ԼԳԲՏ միությունների պաշտոնական գրանցման հարցը։
Այսպիսով Ուկրաինայի նախագահն արձագանքել է միասեռ ամուսնությունները օրինականացնելու միջնորդությանը, որը հրապարակվել էր պետության ղեկավարի կայքում։
Ինչպես նշվում է փաստաթղթում, խնդրագիրը հավաքել է ավելի քան 25 հազար ստորագրություն, որն անհրաժեշտ է նախագահի կողմից այն քննարկելու համար։
Խնդրագրում նշված է, որ դրան աջակցել է Ուկրաինայի 28,5 հազար քաղաքացի։ Զելենսկին բոլորին շնորհակալություն է հայտնել «ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



