Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


«Ռոմեո և Ջուլիետ» բալետը համալրեց Երևանի օպերային թատրոնի խաղացանկը

CULTURE

Բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովի ծննդյան օրը՝ օգոստոսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացման առաջնախաղը՝ Վինոգրադովի բեմադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով, «բրավո» վանկարկումներով ընդունեց Վինոգրադովի բեմադրական նոր ու հետաքրքիր լուծումներով, նվագախմբի և բալետի արտիստների փայլուն մեկնաբանությամբ ու վառ կոստյումներով հարուստ ներկայացումը:

Բալետը դիտելուց հետո բեմ բարձրացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա խոստովանեց, որ երեկոյի ողջ ընթացքում մտածել է, թե կա՞ ավելի գեղեցիկ ու կատարյալ արվեստ, քան բալետն է: «Բալետը համադրում է բոլոր արվեստները՝ ճարտարապետությունը, կերպարվեստը, երաժշտությունը, դրամատուրգիան և մարմնի արվեստը: Ցանկանում եմ շնորհավորել մեզ, որ մեր հանրային կյանքում կայացավ գեղեցկության մի փաստ ևս»,-նշեց փոխնախարարը՝ շնորհավորելով նաև նվագախմբին՝ ի դեմս դիրիժոր Կարեն Դուրգարյանի, բալետի արտիստներին և Օլեգ Վինոգրադովին:Դիմելով Օլեգ Վինոգադովին, որը բեմում էր՝ Խզմալյանը շնորհավորեց նրան և՛ բեմադրության, և՛ ծննդյան առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ոգեշնչում:

Փոխնախարարն ընթերցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ Վինոգրադովին ուղղված շնորհավորական նամակը, որում նախարարն ընդգծել էր՝ անսահման ուրախ են, որ Վինգորադովի նման վարպետը, որը բալետում կարողանում է համադրել սեփական ու համաշխարհային փորձը, հենց Հայաստանում է նշում իր հոբելյանը: Դումանյանը վստահություն էր հայտնել, որ օպերային թատրոնի և Վինոգրադովի համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի արտիստների վարպետության կատարելագործմանն ու թատրոնի զարգացմանը:

Վինոգրադովը, որը կես դար առաջ Երևանի օպերային թատրոնում բեմադրել էր «Ռոմեո և Ջուլիետ» բալետը, շատ հուզված էր և ոգևորված ջերմ ընդունելությունից: Նա ասաց, որ ընդամենն  85 տարեկան է և իրեն այնքան դուր եկավ Երևանում ծննդյան օրը տոնելը, որ ամեն տարի տարեդարձն այստեղ կնշի:

«Ես վաղուց նման ստեղծագործական բավականություն չէի ստացել՝ աշխատելով բալետային խմբի հետ, այնինչ աշխարհի տարբեր թատերախմբերի հետ եմ համագործակցել: 52 տարի առաջ ծանոթացել եմ ձեր հրաշալի երկրին, քաղաք-տոն Երևանին, որն այս տարիներին ավելի լավն է դարձել: Այն հյուրընկալությունը, որին արժանացա և՛ 52 տարի առաջ, և՛ այս անգամ, անգնահատելի է: Մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ կես դար առաջ, ինձ գտան, եկան թատրոն, հյուրանոց, ինձ հյուրընկալեցին գյուղում, ինձ համար տոն կազմակերպեցին: Նրանք ինձ հիշել են»,-պատմեց բալետմայստերը:

Վերադառնալով թատրոնին՝ նա շեշտեց, որ օպերային թատրոնն ունի փայլուն, միջազգային չափանիշներին համապատասխան  թատերախումբ: «Կարևոր է, որ այս հրաշալի պարողները, որոնք կարճ ստեղծագործական կյանք ունեն, հպարտանան նրանով, ինչով զբաղվում են, որտեղ աշխատում են ու հարստացնեն իրենց հողն ու երկիրը՝ երբեք չհեռանալով այստեղից, ինչպես ես»,-ընդգծեց Վինոգրադովը՝ հորդորելով բոլորին սիրել բալետը:

Երեկոն, որը շատերը կհիշեն, եզրափակվեց նվագախմբի՝ «Ծնունդդ շնորհավոր» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետև բալետի պարողներն ու նվագախումբը տորթ բարձրացրին բեմ՝ փորձելով տոնն առավել հիշարժան դարձնել թե՛ հանդիսատեսի, թե՛ Վինոգրադովի համար:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference