Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի որդին վնասել է ոտքը Թաիլանդում ընտանեկան հանգստի ժամանակ
LIFEԱնջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի 12-ամյա որդին վնասել է ոտքը Թաիլանդում ընտանեկան արձակուրդների ժամանակ: Ինչպես գրում է US Weekly–ն, այս պահին Ջոլին Պխուքեթ կղզում է:

Աշխարհահռչակ դերասանները երեխաների հետ մեկնել էին հանրահայտ հանգստավայր՝ սուրբծննդյան տոները նշելու: Պաքսը ջրային դահուկներ քշելիս վնասել է ոտքը ու հիմա ստիպված է հենափայտերով քայլել:

Դերասանների ասիական շրջագայությունը մի քանի շաբաթ առաջ էր սկսվել՝ Անջելինան ու Բրեդը իրենց ճամփորդությունը սկսել էին Վիետնամից, հետո այցելել էին ավագ որդու՝ Մեդդոքսի հայրենիքը՝ Կամբոջան։ Իսկ հիմա էլ Թաիլանդ են հասել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
5
"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League



