Չինաստանը խոստացել է միջոցներ ձեռնարկել Փելոսիի՝ Թայվան այցելելու դեպքում
INTERNATIONAL NEWSՉինաստանը կանի իր ուժերի ներածին չափով ամեն ինչ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ցզյունը։
Այս կերպ նա պատասխանել է հարցին, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել Պեկինը, եթե Փելոսին այնուամենայնիվ որոշի գնալ նման քայլի։
«Պետք է սպասենք ու տեսնենք: Սակայն մենք կանենք ամեն ինչ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ասել է Ցզյունը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



