Ռազմավարական առումով Ռուսաստանը հաղթելու շանսեր չունի. Զելենսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած քաջության համար և իր ուղերձում ընդգծելով, որ ռազմավարական առումով Ռուսաստանը այս պատերազմում հաղթելու շանսեր չունի։
«Ռազմավարական առումով Ռուսաստանն այս պատերազմում հաղթելու շանսեր չունի։ Եվ մենք պետք է ամուր մնանք, որպեսզի մարտավարական մակարդակներում «ահաբեկչական պետությունը» (չակերտները՝ Tert.am) զգա իր պարտությունը։ Մենք պետք է դիմանանք հարավում, արևելքում և ամենուր, դիմանանք պաշտպանության, դիվանագիտության, քաղաքականության մեջ: Պահպանե՛լ մեր միասնությունը, և ոչ միայն հաղթանակից առաջ, այլև դրանից հետո, որպեսզի որակապես վերականգնենք այն ամենը, ինչ ոչնչացվել է օկուպանտների կողմից։ Ես հավատում եմ, որ մենք կանենք այս ամենը»,- ասել է Զելենսկին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



