Իրանում ՀՀ դեսպանը կարևորել է Սյունիքի և Արևելյան Ատրպատականի միջև փոխգործակցության զարգացումը
POLITICSՀուլիսի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ։ Այդ մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։
Դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել է ՀՀ Սյունիքի մարզի և վերջինիս սահմանակից ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև տարբեր ոլորտներ ընդգրկող փոխգործակցության զարգացումը»,- նշված է գրառման մեջ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



